ՍԴ նախագահի ընտրության համար ինքնաառաջադրվել է ՍԴ դատավոր Արման Դիլանյանը: Առաջադրվել է նաև Արևիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը որոնք հանդես են եկել ինքնաբացարկի հայտարարությամբ։ Այս մասին հայտնում է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։
«2020 թվականի հոկտեմբերի 12-ին հրավիրվել է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ՝ ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրության օրակարգով։ ՍԴ նախագահի ընտրության համար ինքնաառաջադրվել է ՍԴ դատավոր Արման Դիլանյանը: Առաջադրվել է նաև Արևիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը որոնք հանդես են եկել ինքնաբացարկի հայտարարությամբ»,- հայտնում է Ղազարյանը։
Մինչդեռ, հիշեցնենք, սեպտեմբերի 24-ին Արմեն Դիլանյանը հայտարարել էր, որ ՍԴ նախագահ դառնալու հավակնություն չունի։
Ես ինձ ՍԴ դատավորի պաշտոնում լավ եմ զգում. Դիլանյան
«Ես կարծում եմ ՍԴ դատավորի պաշտոնը ցանկացած իրավաբանի համար ամենալավ պաշտոնն է՝ իր մասնագիտական ունակությունները ցուցադրելու համար, ես ինձ այդ պաշտոնում շատ լավ եմ զգում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Արման Դիլանյանը`հայտարարելով, որ ինքը չի ինքնաառաջադրվելու։









































