Հուլիսի 28-ին, ժամը 07:00-ի սահմաններում, 65-ամյա Սոսիկ Թ.-ի վարած «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արտաշատ ճանապարհի 8-րդ կմ-ին` Ջրահովիտ գյուղի հատվածում, բախվել է ճամփեզրյա ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:











































