Monday, 29 06 2026
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը

Մենք հաղթելու ենք ու դրա համար փող չպետք է խնայել. Արմեն Տեր-Տաճատյան

Դրամի կայունությունը պահպանվում է, խոշոր տատանումներ չկան, միայն բնական տատանումներ կան: Բանկերը կարողանում են այնքան ռեսուրս և հնարավորություն ունենալ, որ ճակատ մեկնած կամավորների և այն անձանց, որոնք աշխատել են և զորակոչվել են բանակ, վարկային պարտավորությունները հետաձգել, որոշ դեպքերում նախատեսվում է տոկոսների զեղչում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավաբան, «Կոնվերս բանկի» խորհրդի նախագահ Արմեն Տեր-Տաճատյանը:

«Դեռևս մարտ-ապրիլին, կապված համավարակի հետ, մենք  հասկացանք, որ ճգնաժամի հետ պետք է կարողանալ ապրել: Մենք պետք է հասկանանք, որ պատերազմական իրավիճակի մեջ ենք: Կարծում եմ՝ շատ էական է անվտանգության հայեցակարգը, այդ ամենը պետք է համակարգային ձևավորում ունենա: Ինչպես տեսնում եք՝ համակարգը  աշխատում է և՛ Արցախում, և՛ Հայաստանում:

Համահայկական դրամահավաք է սկսվել, և քանի որ խնդիրը համամարդկային է, եթե ճիշտ գաղափարախոսություն առաջ քաշենք, վստահ եմ՝օտարներ էլ կմասնակցեն դրամահավաքին»,- նշեց Տեր-Տաճատյանը:

Նրա դիտարկմամբ՝ անհրաժեշտ է ունենալ ազգային անվտանգության հայեցակարգ, թե ինչպես ենք ապրելու հետագայում, և յուրաքանչյուր անձ իր անելիքը պետք է ունենա այդ ծրագրի իրականացման համար, այդ թվում կլինի նաև միջոցների հավաքագրում:

«Մենք հաղթում ենք, որովհետև ունենք պետություն, և պայքարում ենք մեր պետությունը, մեր տունը պահելու համար… Տնտեսական ռազմավարության խնդիր կա,- նշեց մերզրուցակիցը:- Մենք պետք է հաղթենք, ու դրա համար փող չպետք է խնայենք. տեխնոլոգիական զենքերի պատերազմների այս ժամանակաշրջանում բյուջեից հսկայական գումար պետք է նախատեսենք ՏՏ ոլորտի համար. դա պետք է լինի ազգային անվտանգության հայեցակարգի մեջ մտնող մշտական տարր»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում