Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Էրդողանը փորձում է ստեղծել Օսմանյան խալիֆայության նման մի բան. Նոամ Չոմսկին՝ Արցախի խնդրի մասին

Փիլիսոփա, լեզվաբան և պատմաբան Նոամ Չոմսկին անդրադարձել է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին Արցախի ուղղությամբ՝ մասնավորապես, նշելով, որ Էրդողանը փորձում է Թուրքիայում ստեղծել Օսմանյան խալիֆայություն, տարածել իր կշիռը, իսկ Իսրայելի համար միևնույն է, թե իր վաճառած զենքով ում կսպանեն:

Ինչպես տեղեկացնում է The Armenian Weekly-ն, Նոամ Չոմսկին նման տեսակետ է հայտնել ԱՄՆ-ում գործող «Այլընտրանքային ռադիոյի» հիմնադիր և տնօրեն Դավիթ Բարսամյանի հետ զրույցում:

Պատմաբանը նկատել է, որ իրական ճգնաժամը սկսվել է այն ժամանակ, երբ Ադրբեջանը, անշուշտ, թուրքական աջակցությամբ, իսրայելական զենք է կիրառել: Եվ ադրբեջանական զինված ուժերը դրանցով սպանում են Լեռնային Ղարաբաղի հայերին:

«Էրդողանը Թուրքիայում հիմնականում փորձում է ստեղծել Օսմանյան խալիֆայության նման մի բան, իսկ ինքը՝ որպես խալիֆ, գերագույն առաջնորդ, իր կշիռը տարածել ամբողջ տարածքում և միաժամանակ ոչնչացնել ժողովրդավարության մնացորդները Թուրքիայում: Իսրայելը հետաքրքրված է միայն զենքի վաճառքով: Նրանք վաճառում են ցանկացած մեկին՝ հաշվի չառնելով, թե ում են սպանելու դրանով»,- ասել է Նոամ Չոմսկին:

Նա նկատել է, որ բազմաթիվ չարագործ ուժեր կան ներգրավված, և կարելի է միայն հուսալ, որ կգործադրվեն միջազգային որոշակի ջանքեր՝ մեղմելու ոճրագործությունները և ագրեսիան՝ նախքան դա կվերծավի զանգվածային ջարդերի և, հնարավոր է, միջազգային պատերազմի:

Անդրադառնալով Բարսամյանի դիտարկմանը, որ Թուրքիան Սիրիայից ISIS-ի ջիհադական վարձկաններ է բերել՝ Ադրբեջանի հետ կռվելու ընդդեմ հայերի, նա նկատել է, որ դա միանգամայն  ճիշտ է: «Թուրքիան նույնն է անում նաև Լիբիայում, դա այն վայրերից մեկն է, որտեղ Էրդողանը փորձում է տարածել իր ուժը»,- նշել է Չոմսկին:

Նա նաև խոսել է Հայաստանում 2018-ին տեղի ունեցած իրական ժողովրդավարական հեղափոխության մասին: Պատմաբանը շեշտել է, որ պետք է միջազգային լուրջ ջանքեր գործադրվեն՝ ներկայիս ագրեսիան դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղի խճճված խնդիրը լուծելու նպատակով ինչ-որ միջոց գտնելու համար: «Դա հեշտ լուծելի չէ, բայց ողջամիտ բանակցությունների միջոցով կարող է լինել հնարավոր արդյունք»,- եզրափակել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում