Բրիտանացի գիտնականները որոշել են կամավորների վրա փորձարկել, թե օգնո՞ւմ է արդյոք տուբերկուլյոզի պատվաստումը կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին գրում է Daily Mail-ը: ԲՑԺ պատվաստանյութի փոխկապվածությունը թեթև ընթացող կորոնավիրուսի հետ հայտնաբերվել է հիվանդացածների և մահացածների մասին տվյալների վերլուծությունից հետո: Ռուսաստանում և սոցճամբարի նախկին երկրներում COVID-19-ի բարդություններով հիվանդների քանակը զգալիորեն քիչ է, քան ԱՄՆ-ում: Պատճառն այն է, որ Ռուսաստանում տուբերկուլյոզի դեմ պատվաստումը պարտադիր է, իսկ Նահանգներում այն ուղղակի չեն անում:
Ուսումնասիրության համար գիտնականները հավաքել են 10 հազար կամավորների խումբ ամբողջ աշխարհից: Կեսին ներարկում են ԲՑԺ պատվաստանյութ, իսկ մյուսներին կեղծ ներարկում են կատարում: Թե ով ինչ ներարկում է ստանում` պետք է իմանան միայն փորձագետները: Արդյունքները, մասնագետների խոսքով, կարելի է գնահատել կես տարուց:











































