Monday, 22 06 2026
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ

Ռուսաստանը սկսեց մտահոգվել, երբ Թուրքիան հատեց կարմիր գծերը. Ստեփան Սաֆարյան

Հրադադարի տեքստում տարօրինակ բան կար. նախապես հայտարարվել էր, որ երկու երկրների արտգործնախարարները հրավիրվում են Մոսկվա՝ քննարկելու հումանիտար նպատակներով հրադադարի հարցը: Եվ հետո տեսնում ենք մի քանի կետից բաղկացած համաձայնագիր, (որը հատնի չէ ստորագրված է, թե անստորագիր), որի կետերից մեկը կարող է թվացյալ կապ ունենալ հրադադարի հետ, կարող է և կապ չունենալ: Հարց է առաջանում՝ եթե ժամկետ նշված չէ, թե երբ է ավարտվելու հրադադարը, դա վեր է ածվում զինադադարի՞:  Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ  զրույցում ասաց Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը:

«Ադրբեջանն արդեն կլանվել է Թուրքիայի կողմից և Բաքուն Անկարայի դիկտատի տակ հայտարարում է, որ հրադադարն ուժի մեջ չէ, քանի որ չեն սահմանվել այդ հրադադարի կյանքի կոչման մեխանիզմները: Ենթադրում եմ՝ նրանց պայմանը հայկական ուժերի դուրսբերումն է»,- նշեց Սաֆարյանը:

Նրա կարծիքով՝ խնդրի լուծման երկու ուղղություն ունենք. «Երկուսն էլ շատ  ցավոտ են և պրոբլեմատիկ, մեկը՝ շարունակել և կանգնեցնել Ադրբեջանին ու Թուրքիային, երկրորդ ուղղությունը դիվանագիտական ուղղություն է, ահռելի ջանքեր պետք է գործադրվեն՝ ստեղծված օրհասական վիճակը այս տարածաշրջանում շահեր ունեցող պետությունների սեղանին դնելու և հասկացնելու համար, որ այս գոյապահպանական իրավիճակում այլ հարց չկա, քան լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը»:

«Ռուսաստանին թվում էր, թե իրավիճակը իր կողմից վերահսկելի կլինի, բայց Թուրքիան հատել է կարմիր գծերը: Թուրքիան ավելի մեծ խնդիր է դրել, քան Ադրբեջանին օգնելը, նաև խնդիր է դրվել Ռուսաստանին կտրել Կովկասից՝ առավել ևս Հյուսիսային Կովկասի իսլամացման ֆոնին: Ռուսաստանը արդեն հասկանում է դա և անհանգստանում: Ռուսաստանը նաև հասկանում է, որ այս պրոցեսին երկար չմիջամտելը վնասում է իր հեղինակությանը:

Հրադադարի համաձայնությունը չպահպանելը կարող է ռուսական նախաձեռնության արտաքուստ տապալում լինել: Ռուսաստանի խաղաղապահ ուժերի տեղակայման անհագ ցանկությունը նորություն չէ: Եվ դա ինձ թույլ է տալիս վախով մտածելու, որ միգուցե հրադադարը չպահպանվեց, որպեսզի ռազմական գործողությունների վերաբռնկման տարբերակը լինի, և աշխարհը համոզվի, որ այլ տարբերակ չկար, քան խաղաղապահների տեղակայումը: Բայց առանց Մինսկի խմբի համաձայնության, դա չի լինի: Կոնֆլիկտը բարդ է, Ադրբեջանը կլանված է Թուրքիայի կողմից, իսկ Ռուսաստանը օբյեկտիվորեն չունի մեծ լծակներ քաղաքական ճանապարհով այս խնդիրը լուծելու: Սա էլ պետք է հաշվի առնենք: Ես վարկածներ եմ առաջ քաշում»,- նշեց Ս. Սաֆարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում