ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աշխատում է «Ռեգեներոն» ընկերության հակամարմինների և Eli Lilly and Co ընկերության դեղամիջոցի շուտափույթ հաստատման և հիվանդանոցներ մատակարարման ուղղությամբ՝ դրանցով բուժման սեփական դրական փորձից հետո, ռադիոհարցազրույցից նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը:
Թրամփը նշել է, որ հնարավոր է և չապաքինվեր առանց այն դեղերի, որոնք ստացել է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
Երկուշաբթի օրը Թրամփը դուրս է գրվել հիվանդանոցից՝ եռօրյա հոսպիտալացումից հետո: Բժիշկները հայտարարել են, որ Թրամփն այլևս COVID-19-ի ախտանշաններ չունի և հայտնաբերվել են հակամարմիններ, բայց չեն հրապարակել նախագահի կենսական ցուցանիշները, ինչպես նախկինում դա անում էին նրա բուժման ընթացքում: Թրամփին բուժող բժիշկն ասել է, որ նախագահը կարող է հասարակական միջոցառումներին վերադառնալ արդեն հոկտեմբերի 10-ին:





































