Եվրահանձնաժողովը (ԵՀ) 823 միլիոն եվրո է տրամադրել Եվրամիության ութ երկրների տարերային աղետների և համավարակի հետևանքների դեմ պայքարի համար: Այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի՝ հուկտեմբերի 9-ին տարածված հայտարարության մեջ:
«Այսօր Եվրոպայի հանձնաժողովն առաջարկեց 823 միլիոն եվրոյի ֆինանսական օգնության փաթեթ Եվրամիության Համերաշխության հիմնադրամի շրջանակում, որպեսզի աջակցություն ցույց տրվի Խորվաթիայում երկրաշարժից և Լեհաստանում հեղեղումներից հետո վերականգնողական աշխատանքներին, ինչպես նաև առողջապահության հատվածում կորոնավիրուսի համավարակի հետ կապված արտակարգ իրավիճակների հաղթահարման համար Գերմանիայում, Իռլանդիայում, Հունաստանում, Իսպանիայում, Խորվաթիայում, Հունգարիայում և Ռումինիայում»,- ասված է նյութում:
Այդ փողից ամենամեծ գումարը՝ 638,7 միլիոն եվրո, տրամադված է 2020 թվականի մարտին Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման, ևս 7 միլիոն եվրո՝ Լեհաստանում վերականգնողական աշխատանքների համար Ստորինկարպատյան Վոյեվոդությունում հուլիսյան հեղեղումից հետո և 132 միլիոն եվրո հատկացվել է մնացած երկրներում առողջապահության համակարգերի օժանդակման համար:








































