Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները և սկսեն դիվանագիտական կարգավորումը, Ռուսաստանը պատրաստ է դրան աջակցել: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Երևանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ:
«Նախ և առաջ ես կցանկանայի իմ ամենաանկեղծ ցավակցությունը հայտնել այս օրերին (Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում) զոհվածների և վիրավորների բոլոր հարազատներին և մերձավորներին: Մենք ցավում ենք բոլորի հետ, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին այս հակամարտությունում»,- ասել է Միշուստինը: Կարևոր է ապահովել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը և սկսել հակամարտության դիվանագիտորեն կարգավորումը: Եվ Ռուսաստանը պատրաստ է դրան աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին»:








































