Tuesday, 30 06 2026
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
08:50
Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:30
Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի ընտրություններում՝ քվեների 100%-ի հաշվարկից հետո

Պուտինի նախաձեռնությունը ողջունում եմ, բայց առաջիկա բանակցություններին պետք է ներկա լինի նաև Արցախի ներկայացուցիչը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  «Հելսինկյան նախաձեռնություն-92» ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը։

 – Պարոն Օհանջանյան, անդրադառնանք ստեղծված իրավիճակի դիվանագիտական ասպեկտին։ ՌԴ նախագահ Պուտինը կոչ է անում Արցախում հրադադար հաստատել զոհերի աճյունների փոխանակման համար, նաև Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներն են հրավիրվել Ռուսաստան։ Ձեր կարծիքով՝ չպե՞տք է արդյոք հայկական կողմը պնդի, որ հանդիպմանը ներկա լինի նաև Արցախի ԱԳ նախարարը։

-Իհարկե, լավ կլիներ, որ հանդիպմանը ներկա լիներ նաև Արցախի արտաքին գործերի նախարարը։ Բայց տվյալ պահին առավել կարևոր է կանգնեցնել պատերազմական գործողությունները և կողմերին հնարավորություն տալ լուծելու մի քանի հումանիտար հարցեր, որոնց թվում է նաև դիակների հավաքումը, որոնք սփռված են պատերազմական գործողությունների ողջ երկայնքով։ Այդ պատճառով պետք է պարզապես ողջունել ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությունը։ Ինչ վերաբերում է առաջիկա բանակցություններին, ապա, անխոս, Արցախի ներկայացուցիչը պետք է մասնակցի բանակցային գործընթացին, որը պետք է որոշի մեր ժողովրդի ճակատագիրը։

-Ի՞նչ նախապայմաններ պետք է առաջ քաշի հայկական կողմը։

-Երաշխավորեն չվերսկսել  ռազմական գործողությունները մարդասիրական ակտի ընթացքում և ստանալ ադրբեջանական կողմի համաձայնությունը` հրաժարվել Արցախի խաղաղ քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառումից: Միայն այդ դեպքում կարող ենք հույս ունենալ, որ բանակցությունները կարող են օգտակար լինել։

– Կարծում եք դեռ հնարավո՞ր է դիվանագիտական ասպարեզում լուծել հակամարտությունը, թե՞ ամեն ինչ կորոշվի մարտի դաշտում։

– Ցավոք, հակամարտության կողմերը համոզմունք են ձեռք բերել, որ բանակցությունները պետք է դառնան ռազմական գործողությունների արդյունքների ամրապնդում: Իհարկե, շատ կարևոր է բանակցել պատերազմում լուրջ ձեռքբերումների պայմաններում: Բայց հավաստիացնում եմ, որ սա  հաճախ կեղծ պատրանք է։

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Ֆրանսիային ճանաչել Արցախի անկախությունը, ինչքանո՞վ է դա հնարավոր։ Արդյոք կարծո՞ւմ եք, որ նույնը այս փուլում պետք է անի նաև Երևանը։

Ինքնիշխան Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական զինված հարձակումից անցել է 13 օր։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հայ ժողովուրդը օրուգիշեր ենթարկվում է միջազգային ահաբեկչական մասշտաբային հարձակման։ Կարող ենք ասել, որ մեր փառահեղ որդիներն ու դուստրերը մենակ են։ Նրանք անձնուրացորեն կանգնեցին որպես պատ միջազգային ահաբեկչությանը Հարավային Կովկաս, իսկ հետո նաև Կենտրոնական և Միջին Ասիա, Ռուսաստան և Եվրոպա ներթափանցելու ճանապարհին: Այսօր Արցախում (Լեռնային Ղարաբաղ) մեր քաղաքացիների կյանքի գնով խափանվում է մարդկության համար նոր օրակարգ ձևավորելու փորձը, այն է ՝ ահաբեկչության հաղթարշավի օրակարգը: Մեր ժողովուրդը, հավատարիմ ազատության, ժողովրդավարության և մարդկության արժեհամակարգին, համոզված լինելով իր արդարության և հատուկ առաքելության մեջ մոլորակի այս տարածքում, ուժ ու կյանք չխնայելով, զոհվում է  բոլոր գծերի ահաբեկիչների գնդակներից՝ հանուն խաղաղության և մարդկության արժեհամակարգի, հանուն մեր ընդհանուր քաղաքակրթության բարգավաճման: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բացի Ադրբեջանից և Թուրքիայից, այս միջազգային ագրեսիային մասնակցում են Սիրիայի, Լիբիայի, Պակիստանի և Աֆղանստանի պատերազմական գոտիներից հազարավոր վարձու ահաբեկիչներ: Այսօր մեր որդիների և դուստրերի կյանքի գնով մենք փրկում ենք մարդկությանը ահաբեկչության տարածման սպառնալիքից, որը սպառնում է ամբողջ մարդկությունը վերածել փոշու տակառի: Մենք՝ հայերս, միայնակ ենք պայքարում այս չարիքի դեմ, որն արդեն մոլորակի ծաղկուն շրջանները վերածել է ճեղքող վերքերի և սպառնում է մյուս շրջանները դարձնել նույնը: Սա ճշմարտության պահն է բոլորիս համար:

Մենք պայքարում ենք հանուն ազատության և արդարության իդեալների, բոլոր ժողովուրդների կողմից պահպանվող  մարդկության նորմերի պահպանման համար: Ամբողջ աշխարհում ժողովրդավարության բարգավաճումն ու զարգացումը մեծապես կախված կլինեն այս պայքարում մեր ժողովրդի հաջողություններից: Մարդու և արդարության անունից շատ կարևոր է, որ ամբողջ առաջադեմ մարդկությունը և, առաջին հերթին, միջազգային միջկառավարական հաստատությունները, երկրները անմիջապես ճանաչեն Արցախի Հանրապետությունը որպես Անկախ պետություն և սկսեն միջազգային աջակցություն ցուցաբերել Արցախի ժողովրդին միջազգային ահաբեկչության տարածման դեմ պայքարում: Ես ավելի քան վստահ եմ, որ մեր ժողովրդի պայքարը ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարած բոլոր շերտերի ահաբեկիչների միջազգային ագրեսիայի դեմ աջակցություն կստանա շատ առաջադեմ կառավարություններից: Միջազգային հանրության կողմից մեր անկախության ճանաչումը անկասկած ոգեշնչելու է մեր ժողովրդին ողջ մարդկության համար այսպիսի կարևոր պայքարում: Ուստի դրական եմ գնահատում վարչապետ Փաշինյանի ՝ Արցախը ճանաչելու Ֆրանսիայի նախագահին ուղղված կոչը: Ես ավելի քան համոզված եմ, որ չկա ավելի հարմար պահ Արցախի միջազգային ճանաչման գործընթացն ամբողջ աշխարհում սկսելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում