Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ:
Ինչպես նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` մեր հանրությունից որևէ տեղեկատվություն չի թաքցվում. «Այս նախագծի նպատակը հանրության համերաշխության դեմ ոտնձգող որոշ ուժերի, գործիչների կեղծ, խուճապ առաջացնող տեղեկությունների տարածումը և հակապետական գործունեությունը կանխարգելելն է»:
Այնուհետև արդարադատության նախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը` նշելով, թե որ դեպքում է ռազմական դրության իրավական ռեժիմի ժամանակ նախատեսվում պատասխանատվություն:
Մանրամասն՝ տեսանյութում:









































