Ռուսաստանից գնված C-400 հակահրթիռային համակարգերի նախատեսված փորձարկումների մասին հաղորդումների ֆոնին Թուրքիայի իշխանությունները հոկտեմբերի 13-ից 16-ը Սև ծովում փակել են Սինոպ քաղաքի մերձակայքում գտնվող տարածքը: Այս մասին հետևում է երկրի ծովային վարչակազմի կողմից հինգշաբթի օրը տարածված ծովագնացների համար միջազգային նախազգուշացումից:
«Ուսումնական հրաձգությունը կիրականացվի հոկտեմբերի 13-16-ը»,- ասվում է NAVTEX-ի նախազգուշացման մեջ, որում նշվում են ծովագնացների համար վտանգավոր գոտու կոորդինատները:
Այս շաբաթ նշված տարածքը մինչև հոկտեմբերի 9-ն արդեն վտանգավոր է հայտարարվել ծովագնացների համար՝ կապված «ուսումնական հրաձգության» հետ: Տեղական լրատվամիջոցները հրապարակել են լուսանկարներ և տեսանյութեր, թե ինչպես է Սինոպում С-400 զենիթահրթիռային համակարգերով ծանր զրահավոր փոխադրիչ մեքենաների շարասյունն անցնում քաղաքով:







































