Իրանը չի կարող թույլ տալ, որ միջազգային ահաբեկության ստվերը հայտնվի տարածաշրջանում: Այս մասին Իրանի կառավարության նիստում հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոհանին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրանագետ Աննա Գևորգյանի հետ:
«Նախագահ Ռոհանիի հայտարարությունը չափազանց կարևոր էր, գիտեք, որ դրան նախորդել էին մի շարք այլ պաշտոնյաների հարցազրույցներ, հայտարարություններ ահաբեկիչների վերաբերյալ… Առանցքային է այն հանգամանքը, որ Իրանը չի հանդուրժելու ահաբեկչական խմբավորումների ներկայություն իր հյուսիսային սահմանների մոտ: Մեկ այլ կարևոր փաստ էլ այն է, որ այդ հայտարարությունների հետ մեկտեղ հղում է արվում նրան, որ դրանք այն նույն ահաբեկիչներն են, որոնց դեմ պայքարում էր գեներալ Սոլեյմանին, ինչը չափազանց կարևոր շեշտադրում է և՛ ներքին լսարանի, և՛ Ադրբեջանի ու Թուրքիայի համար»:
Մեր զրուցակիցը նաև շեշտեց, որ ստեղծված իրավիճակում, երբ ամեն օրը մեր պետությանը, մեր հասարակությանը արժենում է բազում կյանքեր, պետք է ընկալել, որ մեզ համար նպաստավոր միջազգային հանրության գործուն քայլերը պետք է ուղղված լինեն օր առաջ կրակը դադարեցնելուն: «Բոլոր մյուս պարագաների դեպքում, ով էլ ինչ գործնական քայլ նախաձեռնի, հավելյալ պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվելու: Մենք բոլոր դերակատարներից ականկալում ենք շատ ավելի կոշտ քայլեր, բայց չենք հստակեցնում, որ դրանք պետք է միտված լինեն ռազմական գործողությունների դադարեցմանը… երբ դու չես խոսում քո խնդրի մասին, այդ խնդիրը դառնւմ է ուրիշների սակարկման առարկա: Երբ չես խոսում դու, խոսում են քո փոխարեն, լավագույնը Սիրիայի օրինակն է, երբ այնքան ձգձվեց խնդիրը, որ ի վերջո ստեղծվեց մի ձևաչափ, որտեղ Սիրիայի ղեկավարությունն իրավասու չէ մասնակցել այն քննարկումներին, որոնք որոշում են իր երկրի ճակատագիրը»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:








































