ԱԱԾ տնօրենին պաշտոնանկ անելու հանգամանքները պարզ չեն. Որոշումը մի փոքր անակնկալ էր։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
Հարցին, թե արդյոք ս որոշումը կապ ունի վարչապետի առավոտյան արված հայտարարության հետ, որտեղ նա խոսել էր դավաճանության մասին, Հակոբյանն արձագանքեց. «Միգուցե փոխկապակցված են»։
Դիտարկմանը, որ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սերժ Սարգսյանի մերձավորներից մեկը, նա նշեց. «Գիտեք, այս հարցերը ամբողջությամբ վերաբերվում են վարչապետին, այնպես որ եսհիմա կդժվարանամ այդ հարցերին պատասխանել»։








































