Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ այս պահին Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում չի նախատեսվում: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Մոսկվան ողջունում է ցանկացած շփում, որը կարող է իրավիճակը Ղարաբաղում դուրս բերել ռազմական գործողությունների փուլից:
«Այս պահին նման հանդիպման մասին խոսք չկա»,- ասել է Պեսկովը:
Ըստ նրա, նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես չի նախատեսում հանդիպում անցկացնել Հայաստանի արտգործնախարարի հետ, որը պատրաստվում է այցելել Մոսկվա:










































