Monday, 15 06 2026
Ավարտվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը
ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին․ Էստոնիայի ԱԳ նախարար
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից
Աննա Հակոբյանը Նյու Յորքում կմասնակցի Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի ամենամյա միջոցառմանը
Մոսկվան ակնկալում է պահպանել լավ հարաբերություններ Երևանի հետ. Նարիշկին
Միրզոյանն ու Կոսը քննարկել են տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմները
Դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իմաստուն կերպով. Նարիշկին
Երևանի քաղաքապետարանը Կիևյան կամրջի փակ լինելու ընթացքում առաջարկում է այլընտրաքային ուղեգծեր
Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»

Իմ մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումներն ամենահաճախն են. Մեդվեդև

Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի անկախության 20-ամյակին նվիրված The Business Year – The Business Year-Azerbaijan 2011 պարբերականի հատուկ համարում տեղ են գտել ռուս-ադրբեջանական հարաբերություններին ու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի մեկնաբանությունները.

«Ռուսաստանն ու Ադրբեջանը երկու ռազմավարական գործընկերներ են, երկու երկրները կապված են ջերմ և բարեկամական հարաբերություններով։ Տարածաշրջանային խնդիրները մշտապես գտնվում են մեր ուշադրության ներքո, և մենք դրանք քննարկում ենք Ադրբեջանի հետ։ Դա մասնավորապես վերաբերում է Կասպիցին առնչվող խնդիրներին։

Ռուսաստանն ու Ադրբեջանն էներգետիկ ոլորտում խոշոր խաղացողներ են և ունեն բազմաթիվ ընդհանուր շահեր, քանի որ արդյունահանում ու արտահանում են էներգակիրներ։ Հետևաբար, անհրաժեշտ է տվյալ ոլորտում ավելի սերտորեն համագործակցել միմյանց հետ։

Ռուսաստանի համար շատ կարևոր է Կովկասում կայունության պահպանումը։ Դա այն հիմնական հայեցակարգն է, որի հիման վրա մենք կառուցում ենք մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Մենք շահագրգռված ենք տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմամբ։

Հենց այդ համատեքստում պետք է դիտարկել Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետի երկարաձգումը, ինչը տեղի ունեցավ իմ երևանյան այցի ժամանակ։ Ռազմաբազան կոչված է ապահովել խաղաղություն ու կարգուկանոն, պահպանել կայունություն և նվազեցնել ներկայիս բարդությունները։

Մոսկվան միջնորդական առաքելություն է ստանձնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Իմ մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումների հաճախակիությունը հասել է իր պատմական գագաթնակետին։ Ոչ վաղ անցյալում խոսելով տվյալ թեմայի շուրջ՝ ես ընդգծեցի, որ չեմ ամաչում մեր կատարած աշխատանքից։ Դրանք կարևոր քննարկումներ էին, որոնց ընթացքում ընդգծվեցին տվյալ գործընթացում առկա մի շարք բարդություններ։

Սակայն ամեն դեպքում այդ ջանքերը որոշակի արդյունք են բերում, և բանակցությունները շարունակվում են։ Իմ կարծիքով՝ տվյալ շփումների ինտենսիվությունը չպետք է նվազեցնել։ Ռուսաստանը պատրաստ է պատասխանատվություն կրել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ստանձնած պարտավորությունների համար։

Հարևան երկրների նկատմամբ Ռուսաստանի բարոյական պարտքը տվյալ խնդրի շուրջ նրանց միջև երկխոսության շարունակման բարելավումն է։ Անձամբ ես պատրաստ եմ նպաստել այդ շփումներին և բանակցությունների օրակարգում քննարկման դնել ավելի բարդ հարցեր։ Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կշարունակենք մեր և մեր արտգործնախարարների մասնակցությամբ համանման խորհրդակցությունները։

Ռուսաստանը լրջորեն հավատարիմ է մնալու իր ստանձնած պարտավորություններին և ձեռնարկելու է համապատասխան քայլեր՝ անհրաժեշտ արդյունքի հասնելուն նպաստելու համար։ Այդ արդյունքը, հիրավի, կենսականորեն անհրաժեշտ է, քանի որ այն ի վիճակի է իր հետ ռուսական շահերի գոտում գտնվող տարածաշրջան բերել երկարատև խաղաղություն և անվտանգություն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում