ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայենը կարծում է, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում առնվազն երեք-չորս պետություններ կարող են միանալ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրերին: Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի օրը, Նևադայում ելույթի ժամանակ:
«Մենք ներկայումս շփվում ենք արաբական մի շարք երկրների հետ «Աբրահամյան համաձայնագրերին» միանալու կապակցությամբ», – ասել է նա: Ըստ նրա՝ դա «շատ հավանական» է։
«Կարծում եմ, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում այս ուղղությամբ իրական առաջընթաց կլինի: Կարծում եմ, որ առնվազն երեք կամ չորս պետություններ լրացուցիչ կմիանան «Աբրահամյան համաձայնագրերին»:
Ենթադրում եմ, որ դա ամբողջությամբ կփոխի իրավիճակը Մերձավոր Արևելքում», – ավելացրել է Օ’Բրայանը:










































