«Վարձկանները բնավորություն ունեն․ երբ հաջողություն ու ավար չկա, սկսում են հեշտությամբ լքել սահմանը»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով միջազգային մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե Ադրբեջանի կողմից ներկայացող վարձկան ահաբեկիչները սկսել են լքել ադրբեջանական ուժերի շարքերը:







































