Ամբողջ օրվա ընթացքում ամբողջ սահմանի երկյանքով, հատկապես հարավային ուղղությամբ, ընթացել են համառ և դժվարին մարտեր: Մարտերը շարունակվում են։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մեր հուժկու հարվածների շնորհիվ հակառակորդը կորցրել է զգալի տեխնիկա: Հակառակորդը ռազմաճակատի տարբեր ուղղություններով գլխովին ջախջախվել և փախուստի է դիմել: Մեր զորքերը փայլուն կատարում են իրենց մարտական խնդիրները։










































