Հայաստանի մայրաքաղաք Երևանում իր աշխատանքն է սկսել Ուկրաինայի հայերի միության շտաբը համատեղ գործողությունների համակարգման եւ ռազմական ագրեսիայի ժամանակ տուժածներին օգնելու համար։ Այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը:
Աշխատանքային խմբում ներառված են Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, տարածքային հայ համայնքների նախագահները, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հայաստանից կամավորներ։
Կիևում նույնպես արդեն մեկ շաբաթ է՝ Ուկրաինայի հայերի միության կենտրոնական գրասենյակում գործում է օպերատիվ գործողությունների շտաբ։
Ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Ուկրաինայի հայերի միությունն իրականացրել է միջոցների և Հայաստանում տուժածների համար հումանիտար օգնության կենտրոնացված հավաքագրում։ Ներկայում Ուկրաինայում այդ գործունեությունը շարունակվում է։










































