Սիրիայի անվտանգության ուժերի կողմից երեկվա ցույցերի ժամանակ սպանվել է առնվազն 20 մարդ: Ցույցերին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ երկրի տարբեր քաղաքներում: Այս մասին հաղորդում է Ruetrs գործակալությունը: Ցուցարարները սպանվել են Լաթակիայում, Հոմսում, Համայում, Դամասկոսում:
Հիշեցնենք, որ երեկ պայթեցվել է երկրի հիմնական նավթուղիներից մեկը, որի հետևանքով դադարեցվել է նավթի տեղափոխումը Հոմսից դեպի ծովափնյա Լաթակիա:







































