ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ մեկնարկած ասուլիսի ժամանակ հաստատել է այն լուրերն, ըստ որոնց՝ հակառակորդը Արաքսի հովտի երկայնքով ուժեր է կուտակել և առաջ ընթացել:
«Մի քանի տասնյակ մահացածներ, զինտեխնիկա, որոնց մի մասն անվնաս թողել, փախել են: Կոչ է արվել իրանական կողմին հետևելու ընթացքին և թույլ չտալու գիծն անցնել»,- ասել է Հովհաննիսյանը։
Նա նաև հավելել է, որ նավթամթերքի ոչնչացված բազայի կողքին զորամաս է եղել: Որքան էլ որ տարօրինակ է, զորամասի զինծառայողները դուրս բերված չեն եղել. պայթեցման հետևանքով ադրբեջանական կողմն ավելի քան 200 զոհ ունի:
Նա նշել է, որ մարտերը շարունակվում են: Ստեփանակերտին և Շուշիին հարվածներ են հասցվել:











































