Ցանկացած պետության, այդ թվում՝ ԱՄՆ-ի, նախագահի թեկնածուների դիրքորոշումը պետք է գնահատեն այդ երկրների քաղաքացիները, Ռուսաստանն այստեղ դիտորդ կողմ է: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ցանկացած երկրի նախագահի թեկնածու, այդ թվում մեծ տերության, հարկավոր է այդ մասին ուղղակիորեն ասել, ինչպես ԱՄՆ-ն է, պետք է գնահատեն այդ երկրի ընտրողները, այս դեպքում՝ Միացյալ Նահանեների քաղաքացիները:
Մենք կողմնակի դիտորդներ ենք, մենք չենք միջամտում»,- ասել է Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ի նախագահի որ թեկնածուի դիրքորոշումն է իրեն ավելի մոտ: Ռուսաստանը կաշխատի ԱՄՆ-ի ապագա բոլոր նախագահների հետ, որին կվստահի ամերիկացի ժողովուրդը, հավելել է Վլադիմիր Պուտինը:
«Մենք կաշխատենք Միացյալ Նահանգների ապագա բոլոր նախագահների հետ, որին կվստահի ամերիկացի ժողովուրդը», ասել է նա՝ հանդես գալով «Ռոսիա 24» հեռուստաալիքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:






































