Յուրաքանչյուր քայլ, որ կազմակերպությունից էլ լինի, պետք է ուղղված լինի մի բանի՝ մեկ կյանք ավել փրկել, օր շուտ, ժամ շուտ ավարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով նրան որ ՀԱՊԿ-ը հետաձգել է հոկտեմբերի վերջին Հայաստանում կայանալիք զորավարժությունները:
«Չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ի բոլոր անդամ պետությունները կմիանային այս զորավարժություններին: Չեմ կարծում, որ ճիշտ կլիներ մեր ռազմական ղեկավարության ուշադրությունը նաև շեղել այլ արձանագրային և կազմակերպչական հարցերին: Ճիշտն ասած, ես շատ չեմ կարևորում այս քայլը՝ անել կամ չանել զորավարժություններ, որովհետև ես կապը չեմ տեսնում, որ դա Ղարաբաղում մեր ՊԲ-ի տղաների գործողություններին օգնություն է»,-ասաց նա:









































