«Արդեն 10 օր է անցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության կտրուկ սրումից: Արդեն տեղեկություններ կան չորս սպանված և յոթ վիրավոր երեխաների մասին, և առանց ռազմական գործողությունների դադարեցման՝ այդ թվերը ողբերգականորեն կաճեն: Ռազմական գործողությունների ընթացքում տներ են ավերվում, դպրոցներ և ենթակառուցվածքներ:
Մենք բոլոր կողմերին հորդորում ենք պաշտպանել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները հետագա վնասներից՝ համաձայն միջազգային և հումանիտար օրենսդրության: Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի շահերից: