Պարզ է, որ ռազմական գործողություններ են գնում և ՀԱՊԿ-ը հավանաբար որոշել է, որ այս պայմաններում զորավարժությունների անցկացումը Հայաստանում նպատակահարմար չի: Այս մասին «Առաջին լրատվկան»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամվոր Միքայել Զոլյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀԱՊԿ-ը հետաձգել է հոկտեմբերի վերջին Հայաստանում անցկացվելիք զորավարժությունները:
«Ի վերջո, ևս մեկ անգամ հիշենք պարզ ճշմարտությունը, որ այն ինչ տեղի է ունենում այսօր Արցախում, այդ պատերազմը կարող է կանգնեցնել միայն Արցախի բանակը և Հայաստանի զինված ուժերը: Թդե ինչ կանի ՀԱՊԿ-ը այս կտրվածքով, այնքան էլ էական չէ: Այլ հարց է, որ Հայաստանի տարածքի վերաբերյալ ՀԱՊԿ-ն ունի պարտավորություններ և եթե հարկ լինի կկատարի իր պարտավորությունները»,-ասաց նա: