«Եթե տղամարդ են, թող գան ճակատ ճակատի կռվեն առաջնագծում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ հավելելով, որ միջազգային հանրությունը տեսավ` Իլհամ Ալիևը ձախողել է իր առջև դրված ծրագիրը, ուստի նա պետք է հեռանա կամ գուցե արդեն հեռացել է:
Նա նշեց, որ Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնություններին ուղղված իրենց կոչը ավելի շատ արձագանք է գտել Ռուսաստանում ապրող լեզգիների, թալիշների, թաթերի մոտ. «Իսկ Ադրբեջանում արդեն ակտիվանում են»:
Արցախի ԱԺ նախագահը ընդգծեց. «Թույլ կողմն է խփում մայրաքաղաքին, քաղաքներին, որտեղ ապրում են բնակիչներ: Մենք համաչափ հարվածներ ենք տալիս Ադրբեջանի քաղաքներին, բայց ստիպված ենք այդպես վարվում»:
Մանրամասն` տեսանյութում:










































