Tuesday, 23 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Իրանը կողմերին բանակցային սեղանի շուրջ բերելու որևէ շանս չունի. Ինչ պլանի մասին է խոսում Իրանի ԱԳՆ խոսնակը

Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, թե Թեհրանը պլան է մշակել, որը կարող է վերջ դնել տասնամյակներ շարունակվող ղարաբաղյան հակամարտությանը։ Իրանցի պաշտոնյան, սակայն, այլ մանրամասներ չի հայտնել։ Խաթիբզադեն հարևան հակամարտող երկրներին վերստին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և քաղաքական երկխոսություն սկսել: Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով, որոնց մի մասը տեղի է ունենում Իրանի հետ անմիջական սահմանին, վնաս են հասցվել նաև իրանական սահմանամերձ բնակավայրերին, ինչի հետևանքով այդ երկրում տուժել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 6-ամյա երեխա։

Իրանագետ Արմեն Վարդանյանի համար հասկանալի չէ, թե ինչ պլանի մասին է խոսում իրանցի պաշտոնյան։ Միևնույն ժամանակ այս լարված օրերին նման հայտարարություններն էլ չեն կարող պատահական լինել։ Դրանից զատ, սակայն, Վարդանյանը մտահոգիչ է համարում այն, որ Իրանի արտգործնախարարության խոսնակը իր հայտարարության մեջ նշում է, որ Իրանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և կոչ է արել Հայաստանին զորքերը դուրս բերել գրավյալ քաղաքներից:

«Սա իրոք մտահոգիչ է, բայց թե ինչ պլանի մասին է խոսքը, դեռևս պատկերացում չկա։ Ամենայն հավանականությամբ փորձ կարվի կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ, սակայն չեմ էլ կարծում, որ Իրանն այս հարցում կարող է որևէ հաջողության հասնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ Հայաստանի իշխանությունները պետք է  դիվանագիտական խողովակներով իրանական կողմից պարզաբանումներ պահանջեն. «Բայց դա պետք է արվի դիվանագիտական ճանապարհով, քանի որ այս փուլում մենք իրավունք չունենք բացահայտ առճակատման մեջ մտնելու Իրանի հետ։ Մանավանդ Հայաստանը  բազմաթիվ այլ երկրների հետ թեկուզ  բանավոր առճակատման մեջ է Իսրայելի զենքի վաճառքի հետ կապված և այլն։ Դիվանագիտական ճանապարհով, այո, պետք է  պարզաբանումներ ստանանք։ Մնացածով՝ բանակցությունների մասով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները զբաղվում են, և կարծում եմ, որ Իրանը որևէ շանս չունի կողմերին նստեցնելու բանակցային սեղանի շուրջ»։

Նշենք, որ Իրանի Մեջլիսի մի խումբ անդամներ էլ  հոկտեմբերի 4-ին այցելել էին Լեռնային Ղարաբաղի սահման:

Իսլամական Հանրապետության խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Ամուեյը հայտնել էր, որ հանձնաժողովի մի շարք անդամներ մեկնել են Լեռնային Ղարաբաղին հարող սահմանամերձ իրանական շրջան: Ըստ Ամուեյի՝ այցի նպատակը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների քննարկումն էր։  Նշվում է, որ սեպտեմբերի 27-ից ԼՂ հակամարտության գոտում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր ավելի քան 20 արկեր են ընկել Իրանի Արդեբիլ նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Ասլանդոզ շրջանում: Թեհրանը նշել է կրակի դադարեցման և երկխոսության միջոցով ղարաբաղյան հակամարտության լուծման անհրաժեշտությունը, ինչպես նաև երկու կողմերին նախազգուշացրել է իրանական տարածքում պատահական կրակի բացման հետևանքների մասին։ Հայտարարելով, որ Ադրբեջանի կամ Հայաստանի կողմից Իրանի նկատմամբ ցանկացած ագրեսիա անթույլատրելի է, ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն շաբաթ օրը՝ հոկտեմբերի 3-ին, նախազգուշացրել է ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված երկու երկրներին այդ հարցում միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին՝ հավելում է պարբերականը:

Արմեն Վարդանյանի խոսքով՝ եթե ռազմական գործողությունները չդադարեն, և նման դեպքերը կրկնվեն, ապա բացառված չէ, որ Իրանը ինչ-որ կերպ ներգրավվի, ինչը, սակայն, չի լինի ուղիղ ռազմական միջամտություն։ Ամենայն հավանականությամբ  կողմերի վրա ճնշումներ կգործադրվեն  դիվանագիտական ճանապարհներով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում