Այս օրերի ընթացքում համոզվեցինք, որ գործ ունենք նենգ թշնամու հետ, որն օգտագործում է բոլոր թույլատրելի և անթույլատրելի միջոցները: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
«Այն, որ ահաբեիչներ են մասնակցում պատերազմին և դա վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար, դա բավարար է, որ միջազգային հանրությունն ավելի գործուն միջամտի այս պատերազմին: Այս իմաստով ես սպասում եմ, որ կոնկրետ ամենաբարձր մակարդակով, ընդհուպ մինչև ԵԱՀԿ ԽՎ-ում քննարկվի և իսկապես պատժիչ սանկցիաներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ: Այն, որ Թուրքիան ներգրավվել է այս պատերազմում, խոսում է այն մասին, որ այս պատերազմը միայն լոկալ ընթացք չունի, գնալով դառնում է տարածաշրջանային, ընդհանրապես միջազգային վտանգ, որը կարքող է անգամ համաշխարհային պատերազմի վերածվել»,-ասաց նա:








































