ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է, թե ինչու երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինը դեռ չի խոսել Թուրքիայի և Ադրբեջանի իր գործընկերների՝ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է Gazeta.Ru-ն:
Նախագահի օգնականը նշել է, որ ամեն ինչ կախված է «նախագահի աշխատանքային գրաֆիկից և նպատակահարմարությունից»:
«Դա ամենևին չի նշանակում, որ ռուսական կողմը աշխատանքային շփումների որոշակի պակաս ունի: Ընդհակառակը, նախարար Լավրովը մշտական կապի մեջ է Ադրբեջանի և Թուրքիայի իր գործընկերների հետ»,- պատասխանել է Պեսկովը:










































