Monday, 08 06 2026
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով
Եղանակի կանխատեսում. հունիսի 8-13-ը
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է

Լրագրողներին և բժիշկներին վրդովել է ավտոմոբիլով հիվանդ Թրամփի դուրս գալը բժշկական կենտրոնից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 4-ին առաջին անգամ երեւացել է հանրությանն իր մոտ կորոնավիրուսի վարակի հայտնաբերման պահից ի վեր. նա Ուոլթեր Ռիդի անվան ազգային ռազմա-բժշկական կենտրոնից ավտոմոբիլով անցել է հավաքվածների մոտով՝ լուսամուտից ձեռքով ողջունելով նրանց:

«Նախագահը կարճատեւ ուղեւորություն է կատարել ավտոշարասյունով, որը պլանավորվել էր վերջին պահին, որպեսզի ձեռքով անի իր կողմնակիցներին, որոնք հավաքվել են շենքի առջեւ»,- հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրը: Նրա խոսքով՝ ավտոմեքենաները փակ փողոցով անցնելուց հետո անմիջապես վերադարձել են բժշկական կենտրոնի տարածք: Ամերիկյան հեռուստաալիքների ցուցադրած կադրերում երեւում է, որ ավտոմոբիլի հետեւի նստոցին գտնվող Թրամփը, ինչպես նաեւ նրա հետ գնացող մյուս մարդիկ եղել են բժշկական դիմակներով:

Ուղեւորվելուց մի քանի րոպե առաջ Թրամփն իր Twitter-ում զետեղել է թվով երկրորդ տեսաուղերձը, որն ինքը տեսագրել է իր մոտ կորոնավիրուս ախտորոշելուց հետո:

Այնտեղ նա հայտնել է, որ շուտով կարող է անձամբ հայտնվել բժշկական կենտրոնի մոտ հավաքված կողմնակիցների առջեւ: Ըստ որում Սպիտակ տան մամուլի միավորման լրագրողներին այդ մասին ոչ ոք չի տեղեկացրել: Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիան ի պատասխան թողարկել է հայտարարություն, որտեղ դժգոհություն է հայտնել, որ ուղեւորությունը վաղօրոք չի հայտարարվել:

«Պարզապես վրդովեցուցիչ է, որ նախագահը դուրս է եկել հիվանդանոցից, թեկուզեւ կարճ ժամանակով, առղջապահության բնագավառում ճգնաժամի պայմաններում, եւ ըստ որում նրան չեն ուղեկցել լրարգողները, որն անհրաժեշտ է, որպեսզի ամերիկացի ժողովուրդն իմանա՝ որտեղ է գտնվում նախագահը, եւ նրա հետ ինչ է կատարվում»,- ասված է այնտեղ:

Վրդովվել են նաեւ Ուոլթեր Ռիդի անվան կենտրոնում աշխատող որոշ բժիշկներ: Այսպես, բժիշկ Ջեյմս Ֆիլիպսը, որը նաեւ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի դոցենտ է, իր Twitter-ում հայտարարել է, որ նախագահը դրանով իսկ սպառնալիքի տակ է դրել շրջապատողների առողջությունը: «Բոլորն, ովքեր գտնվել ավտոմեքենայում այդ ուղեւորության ժամանակ, որը բացարձակապես պետք չէր ոչ մեկին, այժմ պետք է երկու շաբաթով ինքնամեկուսացվեն: Նրանք կարող են հիվանդանալ, նրանք կարող են մահանալ հանուն քաղաքական ներկայացման»,- գրել է նա:

Հոկտեմբերի 4-ին նախագահի բժիշկները հայտնել են, որ նա կարող է հիվանդանոցից դուրս գրվել արդեն հոկտեմբերի 5-ին, ինչից հետո վերադառնալ Սպիտակ տուն, որտեղ կաշունակի բուժումը: Թրամփի հոկտեմբերի 5-ի գրաֆիկում, որը տարածել է Սպիտակ տունը, ԱՄՆ-ի ղեկավարի մասնակցությամբ ոչ մի կարգի միջոցառում նշված չէ: Այնտեղ չի ճշտվում, թե նա դուրս կգրվի արդյոք հիվանդանոցից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում