«Al Jazeera»-ի լրագրողն ակամայից ավելի շատ ապացույցներ է հրապարակել Գյանջայում գտնվող թուրք զինվորների մասին, որտեղ տեղակայված են թուրքական F-16-երը և անօդաչու թռչող սարքերը, որոնք թիրախավորում են Արցախը:
«Հասկանալի է, որ Սիրիայից բերված վարձկաններին ղարաբաղյան ռազմաճակատում պետք է վերահսկեն թուրք զինվորականներն ու նրանց հատուկ ծառայությունները: Ուստի զարմանալի չէ, որ ամառային զորավարժություններից հետո թուրքերը Ադրբեջանում թողեցին ոչ միայն տեխնիկան, այլև իրենց զինվորականներին»,- նման կերպ են լուրը մեկնաբանել Wargonzo Telegram-ալիքի հեղինակները:











































