Թերթը գրում է, որ երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Հովիկ Աբրահամյանը.
«Ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչը միջնորդել էր նշված դատարան, որպեսզի Հ. Աբրահամյանի նկատմամբ կիրառվի 2-ամսյա կալանք:
Աբրահամյանը Նոր Նորք վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետն էր, ով քաղաքացի Կ.-ից որպես կաշառք պահանջել և ստացել էր $1500: Այդ գումարի դիմաց նա քաղաքացի Կ.-ին խոստացել էր օգնել հողի սեփականաշնորհման հարցում: Նրան ձերբակալել էին ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության աշխատակիցները: Դատարանը՝ դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, դռնփակ նիստում բավարարեց միջնորդությունը»:










































