Թերթը հայտնում է, որ երեկ հայկական բանակում հայ զինծառայող է սպանվել.
«Համաձայն ԼՂՀ ՊԲ տարածած հաղորդագրության՝ 19-ամյա ժամկետային զինծառայող Սիմոն Ալավերդյանը զոհվել է մարտական հենակետում հրազենային մահացու վիրավորում ստանալու հետևանքով: Դեպքը տեղի է ունեցել ժամը 06:45-ի սահմաններում:
Իսկ թե կոնկրետ որ զորամասի մասին է խոսքը, արդյոք գնդակը արձակված է եղել ադրբեջանական կողմից, թե ոչ, պաշտոնապես չեն հայտնում»:











































