Tuesday, 14 05 2024
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը

Պետության դեմ արեք ինչ ուզում եք, Սերժի դեմ` ոչ մի բան

Պարզվում է` մի քանի օր առաջ ԱԱԾ-ում տեղի ունեցած կադրային փոփոխությունը ոչ այնքան պետական, որքան` անձնական դրդապատճառներով է տեղի ունեցել:
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 19-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով պաշտոնանկ է արել ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Դարբինյանին և այդ պաշտոնում նշանակել Գարեգին Մխիթարյանին: Թե ինչով էր պայմանավորված այդ պաշտոնանկությունը` որևէ պաշտոնական հիմնավորում չի տրվել: Պարզվում է, սակայն, իրական հիմնավորումը բավական ուշագրավ է, և որևէ կապ չունի այն լրտեսական սկանդալի հետ, որի մեջ Արմեն Դարբինյանը հայտնվել էր այս տարվա ամռանը, երբ ռուսական մամուլում վերջինիս հետ կապված հետաքրքիր հրապարակումներ հայտնվեցին:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին ռուսական http//lubyanskayapravda.com կայքէջում մի ուշագրավ հրապարակում էր հայտնվել՝ Армянский шпион խորագրով: Ըստ այդ հրապարակման` ռուսական հատուկ ծառայությունների գործերի կառավարման աշխատակից, ոմն Չեկունովը` «հույժ գաղտնի» գրիֆով նամակ էր հղել ՌԴ այն ժամանակվա նախագահ Վլադիմիր Պուտինին (փաստաթուղթը թվագրված էր 20.09.2004-ով), որով միջնորդություն էր ներկայացնում՝ ՀՀ քաղաքացի Դարբինյան Արմեն Վաղինակովիչին շնորհել ՌԴ քաղաքացիություն՝ «հաշվի առնելով նրա անձնական ծառայությունը ՌԴ-ին»: Թե խոսքը ինչ ծառայությունների մասին էր` փաստաթղթում նշված չէր, սակայն ՌԴ նախագահի անունով արդեն իսկ նմանաբովանդակ նամակ ուղղելը, թերևս, ամեն ինչ ասում էր: Նույն կայքում, սակայն, տեղադրվել էր ևս մեկ փաստաթուղթ, որը արդեն մեկ տարի անց թվագրությամբ էր: Պուտինին հասցեագրված նամակի պատճենն այս անգամ ռուսական ԱԱԾ մեկ այլ պաշտոնյայի՝ Կրիկունով Ա.Վ.-ի անունից էր (27.06.2005 թվականին), նույնպես «հույժ գաղտնի» գրիֆով և ուղարկված էր Պուտինի տեղակալին: Ուշագրավն այն է, որ այս փաստաթղթերի հրապարակումից հետո հայկական կողմը որևէ ձևով չէր արձագանքել, չնայած ցանկացած նորմալ երկրի համար պետք է որ առնվազն ամոթալի լիներ այն հանգամանքը, որ այդ երկրի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյայի անունը նման խայտառակ պատմության մեջ է շոշափվում, ինչը այլ կերպ, քան լրտեսի բացահայտում դժվար է անվանել: Հայաստանի իշխանությունները, սակայն, նախընտրել էին լռել և անգամ ձևական պատասխանատվության չենթարկել ռուսական լրտեսին, մինչդեռ այդ փաստաթղթի հրապարակումից մոտ կես տարի անց հանկարծ պարզվում է` ռուսական լրտեսը պաշտոնանկ է արվել:
Առաջին հայացքից կարող է թվալ, թե Սերժ Սարգսյանն ի վերջո հասկացել է, թե որքան վտանգավոր բան է, երբ նման բարձրաստիճան պաշտոնյաները այլ երկրների լրտեսներ են լինում: Սակայն իրականում, պարզվում է, Դարբինյանին ազատել են միմիայն անձնական պատճառներով, և Սերժ Սարգսյանն էլ վերջինիս դեմ է դուրս եկել ոչ թե այն պատճառով, որ Դարբինյանը հայկական պետության համար վտանգավոր քայլեր է արել, այլ` որովհետև Սարգսյանը կասկածներ է ունեցել առ այն, որ Դարբինյանն անձամբ իր հետ կապված քայլեր է արել: Ինչպես հաղորդում են ԱԱԾ մեր աղբյուրները, Դարբինյանի պաշտոնանկությունից ընդամենը երկու օր առաջ, վաղ առավոտյան փակ համարից զանգ է գալիս ԱԱԾ հերթապահ մաս: Զանգահարողը ներկայանում է որպես ազգությամբ վրացի «օրենքով գող», խոսում է ռուսերենով և հերթապահին ասում է, թե Արմեն Դարբինյանին փոխանցեն, որ ինքը կոնկրետ ծրագրեր ունի Հայաստանի իշխանությունների դեմ, և ըստ այդմ` իբր նախատեսում է մահափորձեր կազմակերպել մի շարք օլիգարխների և մասնավորապես ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի` Լֆիկ Սամոյի, ինչպես նաև հենց Սերժ Սարգսյանի դեմ: Զանգից հետո, ՀՀ ԱԱԾ-ն, մեր տեղեկություններով, փորձում է գտնել զանգահարողին, ինչի արդյունքում պարզվում է, որ նա զանգահարել է Մոսկվայի փողոցներից մեկից` տաքսաֆոնից: Ավելին, պարզվում է նաև, որ ազգությամբ վրացի «օրենքով գողը», որի անունով ներկայացել էր զանգահարողը, իրականում իրոք գոյություն ունի, սակայն վերջինս չէր կարող զանգահարել Մոսկվայի փողոցներից, քանի որ այս տարվա հունվարից ՌԴ իրավապահները նրան ձերբակալել էին` թմրանյութեր պահելու և տարածելու համար: Կարճ ասած` մեր անվտանգության աշխատակիցները կորցնում են զանգահարողի հետքը, սակայն դեպքի մասին անմիջապես կազմվում է համապատասխան զեկույց, որը հաջորդ իսկ օրը հայտնվում է Սերժ Սարգսյանի սեղանին, իսկ արդեն դրա հաջորդ օրը` Սարգսյանը Դարբինյանին պաշտոնանկ է անում:
Փաստորեն, մի քանի ամիս շարունակ իմանալով Դարբինյանի լրտեսական հակումների մասին` Սերժ Սարգսյանը որևէ քայլ չէր ձեռնարկել վերջինիս դեմ, սակայն երբ խոսքը վերաբերել էր իր անձին, առանց աչքը թարթելու պաշտոնանկ է արել ԱԱԾ արդեն նախկին փոխտնօրենին` փաստորեն առաջնորդվելով «պետության դեմ ինչ ուզում եք արեք, իմ դեմ` ոչինչ» սկզբունքով: Նշենք, սակայն, որ ԱԱԾ մեր աղբյուրների փոխանցմամբ, Արմեն Դարբինյանը պաշտոնանկությունից հետո բողոքել է, թե այդ զանգը իրականում սարքված է եղել, և սարքված է եղել իր դեմ. ըստ այդ վարկածի` քայլի հեղինակն էլ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանն է եղել: Ինչպես հայտնի է, Գորիկ Հակոբյանը առողջական լուրջ խնդիրներ ունի և այսօր-վաղը պետք է ազատի ԱԱԾ տնօրենի պաշտոնը: Այդ պատճառով ԱԱԾ-ում Հակոբյանի իրավահաջորդների լուրջ պայքար է սկսվել: Մինչդեռ ինքը` Գորիկ Հակոբյանը, ըստ ԱԱԾ մեր աղբյուրների, որոշել է գնալուց առաջ չեզոքացնել բոլոր հավանական թեկնածուներին, որպեսզի ճանապարհ հարթի իր մեկ այլ տեղակալի` Ռոմիկ Հարությունյանի համար, ով ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, Գորիկ Հակոբյանի ազգականն է, ճիշտ այնպես, ինչպես ԱԱԾ Շիրակի մարզային վարչության պետ Աշոտ Ղահրամանյանը: Ու քանի որ Արմեն Դարբինյանը համարվում էր ԱԱԾ տնօրենի ամենահավանական թեկնածուն, հենց այդ պատճառով էլ Հակոբյանը առաջին հերթին որոշել է ազատվել Դարբինյանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում