Պարզվում է` նրանք, ովքեր օգտագործում են Microsoft ընկերության Internet Explorer բրաուզերը, ավելի թույլ մտավոր ունակություններ ունեն, քան նմանատիպ այլ հայտնի բրաուզերներից օգտվողները: Այս մասին հայտնել է Aptiquant ընկերությունը, որն իրականացրել է համապատասխան ուսումնասիրություն: Ինչպես գրում է The Marker պարբերականը, որպեսզի պարզ լինի, թե ում IQ-ն է ավելի բարձր, ընկերության կայքում անցկացվել է համապատասխան հարցում, որին մասնակցել է 100 հազար օգտատեր:
Պարզվել է, որ բոլոր նրանք, ովքեր օգտագործում են Chrome, Fire Fox, Safari և Opera բրաուզերները, ունեն մտավոր նույն ունակությունները, սակայն Internet Explorer օգատագործողների IQ-ն զգալիորեն ցածր է: Business Insider-ը, որը հրապարակել է այս ուսումնասիրության արդյունքները, գրում է, որ Internet Explorer-ը 95%-ի ընտրությունն է, որոնք այն ստանում են օպերացիոն համակարգի հետ մեկտեղ՝ առանց ընտրելու հնարավորության, և մեծամասնությունը չգիտի, որ այն կարելի է փոխարինել: Այդպիսիք շատ են, և դա իջեցնում է Internet Explorer օգտագործողների միջին IQ-ն:








































