Monday, 06 05 2024
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»

Փաշինյանը հազիվ թե իրեն թույլ տա ու ռիսկի դիմի կոմպրոմիսային խաղ խաղալ. Դուբնով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան, ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը;

– Պարոն Դուբնով, անկասկած հետևում եք ղարաբաղյան ճակատում սեպտեմբերի 27-ից մեկնարկած պատերազմական գործողություններին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առայժմ Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմի, նաև նշեց, որ չի քննարկվում ռուս խաղաղապահ զորքերի տեղակայման հնարավորությունը։ Այս հայտարարությունների ֆոնին իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում։

Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի վրա Երևանում առանձնապես ոչ ոք էլ հույս չէր դրել։ ՀԱՊԿ-ի թեման ավելի շատ հանրային տիրույթում էր, նույնիսկ ոչ փորձագիտական։ Այն քննարկվում էր սոցիալական ցանցերում, բայց ոչ՝ լուրջ քաղաքական գործիչների կողմից։ Ինչ վերաբերում է խաղաղապահ զորքերի տեղակայմանը, ապա դա ևս լուրջ չէ։ Նույնիսկ երբ նախկինում, երբ Մոսկվան ավելի շատ ազդեցություն ուներ այդ շրջանում, խաղաղապահ զորքերի տեղակայման հարցը ուտոպիստական էր։ Իսկ հիմա այդ մասին խոսելն անիմաստ է։ Ադրբեջանը նախկինում էլ էր դրան դեմ, իսկ հիմա Անկարայի քաղաքական աջակցության ֆոնին այդ հարցն անհնար է դառնում։

– Ստացվում է, որ այս անգամ Հայաստանը չի ապավինում ռուսական օգնությանը։

– Ես չեմ կարծում, որ Հայաստանը կարող  է լրջորեն Մոսկվայի աջակցության վրա հույս դնել։ Մոսկվայի դիրքորոշումը միշտ էլ բալանսավորված է եղել Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Հիմա խաղը մի քիչ բարդացել է, որովհետև Ռուսաստանի դերը մի փոքր նեղացնում է Թուրքիայի ներգրավվածությունը։ Հիմա հակամարտության կարգավորման այլ կոնֆիգուրացիա է հնարավոր, Մոսկվան ու Անկարան եթե ոչ հակակշիռ, ապա այլընտրանքային ֆորմատ են ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Այս տարիների ընթացքում Մինսկի խումբն իրեն ոչնչով չի դրսևորել, շատ բան չեն կարող անել նաև Ռուսաստանն ու Թուրքիան։ Հազիվ թե ինչ-որ մեկը ինչ-որ մեկի վրա հույս դնի։ Ո՛չ Ադրբեջանն է լրջորեն Թուրքիայի վրա հույս դնում, ոչ էլ Հայաստանը՝ Ռուսաստանի վրա։ Ոչ մի կողմի մոտ բլից կրիգ չստացվեց, դա հասկանալի էր ամենասկզբից։ Ուստի խոսքը կգնա աննշան հաջողության մասին։

– Շատերը սա համարում են վերջին պատերազմ, արդյոք սա վերջի՞նն է, թե՞ հերթական սրացումը։

– Ոչ, ցավոք սրտի, սա  հերթական սրացումն է, որը ավելի լուրջ ու վտանգավոր է։ Բայց ըստ էության դա ոչինչ չի փոխում։ Նույնիսկ եթե Երևանը գնա ինչ-որ բանակցությունների, դրանք բեկումնային բանակցություններ չեն լինի։ Փաշինյանը հազիվ թե իրեն թույլ տա  ու ռիսկի դիմի կոմպրոմիսային խաղ խաղալ։ Ընդհանրապես Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած տարբերակն առաջիկա ժամանակահատվածում որևէ իշխանություն չի գործածի։ Մյուս կողմից էլ՝ ադրբեջանական ռեժիմը ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան պետք է մատուցի իր հանրությանը։ Ուստի այստեղ միայն մի բան է հնարավոր՝ Բաքուն ընդունում է, որ իր տարածքներն այնպիսին են, ինչպիսին որ կան հիմա։ Կամ էլ Հայաստանն է ընդունում, որ հանուն  խաղաղության   արժե գնալ ինչ-որ փոխզիջումների։ Երկու տարբերակն էլ ֆանտաստիկորեն անիրատեսական են, և այդ պատճառով էլ իրավիճակը կշարունակվի հենց այսպես։

– Եթե համեմատենք 2016 թվականի ապրիլյան պատերազմի հետ՝ ռուսական հետաքրքրությունների իմաստով, ի՞նչ տարբերություններ կան։

– Ես չէի խոսի կոնկրետ Մոսկվայի հետաքրքրությունների մասին, որովհետև Մոսկվան միշտ էլ ունեցել է իր հետաքրքրությունները, միշտ էլ ցանկացել է լինել մոնոպոլիստ այս տարածաշրջանում։ Բայց հիմա իր ազդեցությունը աստիճանաբար փոքրանում է։ Հարցն այն չէ, որ Մոսկվան է թուլանում, պարզապես փոխվում են աշխարհն ու աշխարհաքաղաքական դասավորությունները։ Մոսկվայի համար կարևոր է պահպանել իր անձնական ընթացիկ ստատուս քվոն, ինչ-որ կերպ պահպանել իր ազդեցությունը ողջ տարածաշրջանում։

Ինչ վերաբերում է 2016 թվականի համեմատություններին, ապա հիմա առճակատման որակապես այլ փուլ է, հակամարտությունը ավելի կոշտ է, ավելի սուր։ Բայց սա էլ այս  առճակատման որոշակի էվոլյուցիոն զարգացումն է։ Ես չգիտեմ, թե հակամարտությունն ինչ աստիճանի պետք է հասնի, որ կողմերը հասկանան,  որ հաջորդ պատերազմն արդեն իրական է լինելու։ Հիմա մենք այս պատերազմն անվանում ենք բարձր կարգախոսների սովորույթ։

– 2016-ին Մոսկվան կանգնեցրեց պատերազմը, հիմա ո՞վ կկանգնեցնի։

– Եկեք մի փոքր ճշգրտենք, որ 2016 թվականին Մոսկվան ու Երևանը դիմեցին, իսկ ընդհանուր առմամբ շատ չէին իրենց դրսևորել ցանկացողները։ Այն ժամանակ Մոսկվան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդես եկավ։ Հիմա ո՞վ կլինի՝ հայտնի չէ, ամենատարբեր տարբերակներն են հնարավոր։ Ո՞վ կարող էր 2008 թվականի Հարավային Օսիայի հակամարտության ժամանակ մտածել, որ պլանը կանվանվի Մեդվեդևի ու Սարկոզիի պլան։ Որ մայրաքաղաքի անունով կանվանվի այժմյան խաղաղությունը՝ հայտնի չէ։ Առայժմ նորից ամենամեծ հավանականությամբ Մոսկվան է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում