Friday, 26 04 2024
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ

Թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող ցույց է անցկացվել Բարսելոնայում Թուրքիայի հյուպատոսության մոտ

Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները և Հայաստանի նկատմամբ ագրեսիան դատապարտող ցույց է անցկացվել Բարսելոնայում Թուրքիայի հյուպատոսության դիմաց: Այս մասին ասաց Իսպանիայի Բարսելոն քաղաքի «Հայկական մշակութային միության» ատենապետ Տաթև Սուլյանը, նշելով, որ ցույցին մասնակցել են ոչ միայն հայեր, այլև կատալոնացի և իսպանացի համախոհներ:

«Այս երեկոյան ժամը 16։00-ին հանրահավաք էինք կազմակերպել։ Հանրահավաքով մենք մեր բողոքի ձայնը բարձրացրեցինք ընդդեմ ադրբեջանական և թուրքական ագրեսիայի։ Հանրահավաքը տեղի ունեցավ Բարսելոնայում Թուրքիայի հյուպատոսության դիմաց: Այն կազմակերպել էին Կատալոնիյայի հայկական կազմակերպությունները։ Ցույցին մասնակցեցին նաև կատալոնացի և իսպանացի համախոհներ, որոնք դատապարտում էին ադրբեջանական ագրեսիան, թուրքական սպառնալիքը և ոտնձգությունները»,- ասաց Սուլյանը:

Բարսելոն քաղաքի «Հայկական մշակութային միության» ատենապետը նշեց, որ ցույցին մասնակցել է մոտ 500 մարդ, իսկ ցույցին նախորդել են Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ Իսպանացի քաղաքական և հասարակական գործիչների ու իրավապաշտպանների հայտարարությունները, ինչպես նաև հոդվածները` իսպանական մամուլում:

Տաթև Սուլյանի խոսքով` Իսպանիայում բնակվող հայերն ակտիվ են եղել նաև օնլայն տիրույթում` համացանցում կասեցնելով ադրբեջանական ապատեղեկատվության տարածումը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 920 կորուստ և 2100 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 83 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 166 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 1 «Սմերչ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում