Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մեր հայրենակիցները չպետք է նեղանան, եթե Թբիլիսին չեզոք դիրքորոշում ունի՝ դա վերաբերում է իր թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի քաղաքացիներին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։

– Պարոն Մելիքյան,  ղարաբաղյան պատերազմի այս օրերին մենք ուշադրությամբ հետևում ենք այլ երկրների արձագանքներին ու դիրքորոշմանը։ Մասնավորապես, Վրաստանի  չեզոք դիրքորոշումը, սահմանած արգելքներն ինչո՞վ կպայմանավորեք։

– Վրաստանը սեպտեմբերի 27-ից սկսած իր հայտարարություններում՝ արտգործնախարարության, նախագահի, իշխող թիմի տարբեր պաշտոնյաների մակարդակով, մտահոգություն է հայտնում, կարևորում տարածաշրջանային անվտանգությունն ու կողմերի վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ։ Կարևոր է, որ Վրաստանի իշխանությունների կողմից նեյտրալ դիրքորոշում է որդեգրվել, կողմերը չեն կարող օգտագործել Վրաստանի օդային տարածքը ռազմական տրանզիտի համար։ Սա ցույց է տալիս, որ իրենց համար կայունությունն ավելի կարևոր է, քան տարբեր միջազգային նորմերը, որոնց մասին խոսում է, օրինակ, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Նա շեշտը դնում է ոչ թե կայունության, անվտանգության հարցերի վրա, այլ փաստում, որ միջազգային հետևյալ օրենքի՝ տարածքային ամբողջականության սատարողն է։ Ու ստացվում է, որ իր հայտարարությամբ նա սատարեց Ադրբեջանին։

– Սահմանափակումները շատերը համարեցին պրոադրբեջանական մոտեցում։ Սա նեյտրա՞լ մոտեցում է, թե՞ հակառակորդին օգնող վարքագիծ։

– Եթե իրենք դիրքավորվում են  որպես նեյտրալ պետություն, պետք է այդ ամենը արգելեն։ Պարզ է, որ թե՛ մենք և թե՛ ադրբեջանցիները ունենք այլընտրանքային ուղիներ։ Միգուցե մեզ համար ստեղծում է որոշակի անհարմարություններ, բայց իրենց մոտեցումը հասկանալի է, որովհետև իրենց սահմաններին պատերազմը լուրջ սպառնալիք է իրենց ազգային անվտանգության, ներքին կայունության համար։ Այդ պատճառով էլ իրենք այդ քաղաքականությունն են որդեգրել, ու շատ կարևոր է, որ այն իրականացվի կետ առ կետ, մեր ու ադրբեջանցիների հետ հարաբերություններում  այդ մոտեցումը շեշտեն ու մինչև պատերազմի հերթական փուլի ավարտը հենց այդ տրամաբանությամբ շարժվեն։

– Սոցիալական ցանցերում կա հսկայական զայրույթ Վրաստանի նկատմամբ։ Մենք ի՞նչ էինք ակնկալում Թբիլիսիից։

– Մի կողմից՝ այդ աղմուկը հրահրված է  երրորդ երկրների կողմից։ Ադրբեջանցիների քարոզչությունը հայկական տիրույթում շատ լավ աշխատում է։ Տեղադրվել էր լուսանկար, որտեղ Վրաստանի հայտնի կամուրջը և հեռուստաաշտարակը Ադրբեջանի պետական դրոշի գույներով էին ներկված։ Բայց դա տեղի է ունեցել մայիսի 28-ին՝ Ադրբեջանի ազգային տոնի կապակցությամբ, ու նույն հեռուստաաշտարակը սեպտեմբերի 21-ին ներկվել է հայկական դրոշի գույներով։ Իրենք իրենց առջև խնդիր են դրել հայ-վրացական հարաբերությունները փչացնելու ու շարժվում են այդ ուղղությամբ։ Պատերազմական իրավիճակում մեր քաղաքացիները պետք է փորձեն միայն ճշտված տեղեկություններ տարածել ու իրենց հայտարարություններով չավելացնել հակավրացական ալիքը։ Վրաստանում հայկական համայնքը թիրախավորվում է, պատերազմին զուգահեռ կա Վրաստանում ներքաղաքական պայքար։ Մեր հայրենակիցները իրար նաև մրցակից են, փորձ է արվում բախումներ ու խնդիրներ ստեղծել։ Այդ ուղղությամբ Ադրբեջանը բավականին ակտիվ աշխատում է՝ փորձելով լուրջ խնդիրներ ստեղծել թե՛ համայնքի և թե՛ հայ-վրացական հարաբերությունների համար։ Բոլոր քայլերը՝ ճանապարհ փակելը և մնացածը, պետք է մանրամասն մտածված լինեն, ու իրենք խուսափեն այնպիսի անպատասխանատու քայլերից, որոնք բարդացնում են իրավիճակն ու բարձրացրած խնդիրներին լուծում չեն տալիս։

– Տեղում դեսպանատան, համայնքի, հայազգի պատգամավորների աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում։

– Տեղում ակտիվ աշխատանք  կատարվում է։ Ջավախքում երկու օրվա ընթացքում տեղի ունեցած միջադեպերի հետ կապված պրոցեսների մեջ  մեր ազգությամբ հայ պատգամավորները, դեսպանատունը ներառված են եղել։ Համագործակցելով ՏԻՄ ղեկավարության հետ՝ հասել են նրան, որ լուրջ կոնֆլիկտ տեղի չունենա։ Օրվա ընթացքում վիճակը ստաբիլ է, ինչը չի նշանակում, որ գուցե այսօր հերթական բողոքի ցույցը տեղի չի ունենա։ Դրա համար շատ կարևոր է, որ մեր հայրենակիցները իմանան, որ եթե կա ցանկություն՝ կարող են ֆինանսական աջակցություն ցույց տալ թե՛ Համահայկական հիմնադրամին, թե՛ Արցախի ֆինանսների նախարարության հասցեին, թե՛ Զինվորների աջակցության հիմնադրամին։ Հումանիտար օգնությունն այսօր այդքան ակտուալ չէ, մեզ մոտ պարենային անվտանգությունն ապահովված է։ Իսկ այն անձինք, ովքեր ցանկություն ունեն առաջին գիծ գնալու, պետք է հասկանան, որ բավականին բարդ վիճակ է։ Եթե Վրաստանը նեյտրալ է, դա վերաբերում է իր քաղաքացիներին, կապ չունի՝ հայ են, թե ադրբեջանցի, և այս պարագայում դեռ իրենց կարիքը չկա։ Մենք շնորհակալ ենք իրենց հայրենասիրության համար, բայց ռիսկերն այստեղ ավելի շատ են։ Կարիք չկա դրսից ուժ բերելու։ Կա նաև կորոնավիրուսը, Վրաստանի սահմանը փակ է, միակ հնարավորությունը բեռնատարներն են, որ կարողանում են տեղափոխվել։ Մեր հայրենակիցները պետք է այս ամենը հասկանան, չնեղանան տարբեր գործիչներից՝ հանձին Սաակաշվիլու։ Պետք է հասկանան, որ մեր զինվորն իր գործը կատարում է, ու մենք հաղթելու ենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում