Friday, 26 04 2024
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը

Արման Բաբաջանյանը դիմել է Վրաստանի իր գործընկերներին

🇬🇪 ԴԻՄԵԼ ԵՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

Հայաստանի հարևան և բարեկամ Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ իրենք շահագրգիռ են հայ–ադրբեջանական պատերազմի անհապաղ դադարեցմամբ և տարածաշրջանի հարատև խաղաղությամբ։ Այդ նկատառումից ելնելով Վրաստանը որոշում է կայացրել ռազմական բևեռների տարանցման համար օդային ճանապարհ չտրամադրել ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին։

Թեև մենք մտահոգ ենք Թուրքիայի բացահայտ աջակցությամբ պատերազմը սանձազերծած Ադրբեջանի և այդ պարտադրված պատերազմում Արցախի ու Հայաստանի միջև հավասարության նշան դնելու դիրքորոշմամբ, այդուհանդերձ հարգանքով ենք վերաբերում մեր գործընկերների, այդ թվում՝ եղբայրակից Վրաստանի իշխանությունների դիրքորոշմանը։ Միևնույն ժամանակ Վրաստանը հնարավորություն ունի աջակցելու մեզ ոչ թե ռազմական, այլ մարդասիական հարթությունում։ Բանն այն է, որ աշխարհասփյուռ հայությունը պատերազմի սկսման առաջին իսկ պահերից մարդասիրական աջակցության համար հանգանակություններ է կազմակերպել աշխարհի տարբեր անկյուններով։

Հավաքագրվել է մեծ քանակությամբ սննդամթերք, դեղորայք, առաջին անհրաժեշտության պարագաներ, որոնք մեր սփյուռքահայ ազգակիցները ցանկանում են ուղարկել Արցախի և Հայաստանի իրենց հայրենակիցներին։ Մեծ քանակությամբ հումանիտար օգնություն է հավաքվել նաև Ռուաստանի հայ համայնքի կողմից, որն այս պահին գտնվում է Մոսկվայում ՀՀ դեսպանատանը։ Սակայն այդ հումանտար օգնությունը Հայաստան հասցնելու հարցում կան խնդիրներ՝ կապված օդային տարածքով դրանք Հայաստան հասցնելու հետ․ անհրաժեշտ է Վրաստանի իշխանությունների թույլտվությունը օդային ճանապարհ ստանալու համար։

Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր, որպես Վրաստանին եղբայրական համարող պետության քաղաքացի խնդրում եմ վրացի մեր գործընկերներին ապահովել այդ հնարավորությունը, օդային ճանապարհ տալ հումանիտար օգնությունը Հայաստան հասցնելու համար։

Այդ օգնությունն ուղղված է ոչ թե զինվորներին, ինչի վերաբերյալ Վրաստանի չեզոք դիրքորոշմանը մենք վերաբերվում ենք ըմբռնումով, այլ պատերազմից տուժած կանանց ու երեխաներին, այդ աջակցության կարիքը կենսականորեն ունեցող պարզ մարդկանց։

Հայ և վրացի ժողովուրդները ունեն իրար օգնելու, կարեկից ու աջակից լինելու պատմական հարուստ փորձ ու ավանդույթներ։ Հենց դա հաշվի առնելով կոչ եմ անում մեր վրացի գործընկերներին՝ կայացնելու ոչ թե քաղաքական, այլ մարդասիրական որոշում և թույլ տալու, որպեսզի հումանիտար այդ աջակցությունը ժամ առաջ հասնի Հայաստան։

Հարգանքով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում