Հուլիսի 24-ի դրությամբ «Հարավկովկասյան երկաթուղին» կատարել է Երևան-Բաթում-Երևան ուղղությամբ 1255 տոմսի վաճառք, ինչը կազմում է անցյալ տարվա վաճառված տոմսերի 101.7%-ը։
Երկաթուղու գնացքներով վրացական առողջարաններ և հանգստավայրեր մեկնել է 7717 ուղևոր կամ 2010 թվականի նույն ցուցանիշի համեմատ՝ ուղևորների թիվն ավելացել է 8%-ով։
Հիշեցնենք, որ «Արմենիա» գնացքը ամեն օր մեկնում է ժամը 15:00-ին։ Ուղևորության տևողությունն է 16.30 ժամ։ Նշենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն այս տարի շուրջ 15 տոկոսով ավելացրել է տոմսերի գինը: Մասնավորապես, մեկ ուղղությամբ դեպի Բաթում տոմսի արժեքը 13,550 դրամ է, իսկ կուպե վագոնում՝ 15,300 դրամ:






































