Tuesday, 14 05 2024
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի

Հայաստանում մետաղական հանքարդյունահանումը գտնվել է կոռուպցիոն դաշտում. Մղարթի օրինակով պետք է անցնել բոլոր հանքավայրերին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին գրություն է ուղարկել, որը վերաբերում է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի կողմից Մղարթի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում վեր հանված մի շարք խախտումներին։

Նախարարը տեղեկացրել էր, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից տրամադրված տեղեկություններով՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերությունը 2011 թվականից ի վեր հանքը շահագործել է առանց ջրօգտագործման թույլտվության, հանքավայրի տարածքում առկա շինությունները կառուցվել են առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության, խախտվել են սահմանային թույլատրելի արտանետումների պահանջները: Դատախազություն ուղարկված գրության մեջ նշվել է, որ դեռևս 2018 թվականի փետրվարի 12-ին շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության է ներկայացվել «Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի բաց լեռնային աշխատանքներով շահագործման 2018-2037 թվականների համար՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը»:

Համաձայն հայտի՝ 2005 թվականին կառուցվել է ֆաբրիկա, ինչը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չի ներկայացվել փորձաքննության: Վերոհիշյալ ընկերությունը մի քանի անգամ հայտ է ներկայացրել ՇՄԱԳ փորձաքննություն անցկացնելու համար, սակայն Շրջակա միջավայրի նախարարությունում դրանք ուղարկել են լրակազմման։ Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ Մղարթի ոսկու հանքավայրում ստուգումներ իրականացնելու համար:

Պարզվել է, որ հանքի տարածքում առկա են հարստացուցիչ ֆաբրիկա և պոչամբար, որոնք կառուցվել են առանց ՇՄԱԳ փորձաքննության: Համաձայն նույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի և 20-րդ հոդվածի 6-րդ մասի՝ առանց փորձաքննական դրական եզրակացության արգելվում է նախատեսվող գործունեության իրականացումը: Ներկայացվել է նաև տեղեկատվություն շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի և մշտադիտարկումների մասով ապառք ունենալու վերաբերյալ:

«Այսպիսով, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգման արդյունքներով պարզվել է, որ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն  հանքարդյունահանման համալիրը շահագործել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ, այն է՝ ընկերությունը Մղարթի ոսկու հանքավայրի հանքարդյունաբերական համալիրը շահագործել է՝ չունենալով հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարի համար շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն: Հաշվի առնելով, որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում ընդերքօգտագործողների զգուշացման, ինչպես նաև ընդերքօգտագործման դադարեցման և կասեցման լիազորությունը վերապահված է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, համապատասխան գրությունը՝ կից փաստաթղթերով, ուղարկվել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին։ Ուղարկված գրությամբ ՀՀ գլխավոր դատախազին առջարկել եմ հանձնարարել համապատասխան մարմիններին ուսումնասիրել նշված փաստական հանգամանքները և համապատասխան փաստաթղթերը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով տալ համապատասխան ընթացք»,- տեղեկացրել է նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Մղարթի դեպքում բացահայտվել է մի բան, որի մասին բոլորը գիտեին։ Ընդ որում, գիտեին դա բոլոր հանքերի դեպքում. «Հայաստանում մետաղական հանքարդյունահանումը գտնվել է կոռուպցիոն դաշտում և հովանավորվել է ամենաբարձր  մակարդակներով:

«Սա նորություն չի։ Միշտ է այդպես եղել։ Ես կարող եմ ենթադրել, որ հիմա ևս  խոշոր հանքարդյունահանողները, որոնք  հատկապես դրսի կազմակերպություններ են ու դրսի կապիտալով են աշխատում, իրենք էլ են նույն խախտումներով աշխատում, բայց ոչ ոք ռիսկ չի անում մոտենալ դրանց այն ծավալով, ինչ ծավալով բացահայտվել է  Մղարթում։ Իսկ Մղարթի դեպքում դադարել է, քանի որ այն հայկական է ու պուճուր հանք է»,- ասաց Գալստյանը՝ հավելելով, որ հայկական բնապահպանական ճակատը մինչև 2018 թվականը բոլոր հանքերում առկա խախտումների վերաբերյալ  նամակը ներկայացրել է կառավարությանը։

«Այդ նամակում բոլոր խախտումները ներկայացված են, և եթե պարզապես նստես ու այդ փաստաթղթերը ուսումնասիրես, անգամ տեղում ուսումնասիրություն չանելով, կարելի է եզրահանգման գալ, որ այդ բոլոր հանքերը պետք է զրկվեն բնապահպանության նախարարության կողմից տրված դրական եզրակացությունից։ Պայմանագիրն ու լիցենզիան պետք է չեղարկվեն։ Կրկնում եմ՝ միայն փաստաթղթերը ուսումնասիրելով կարելի է  հանքերին զրկել բոլոր թույլտվություններից»,- ասաց բնապահպանը։

Գալստյանը ողջունում է նախարարի՝ Մղարթի ոսկու հանքավայրի խախտումների վերաբերյալ  փաստերը դատախազությանը փոխանցելու քայլը և հույս ունի, որ նախարարի այդ մոտեցումը կլինի հավասարաչափ, և մյուս բոլոր հանքերում նույնպես ուսումնասիրություններ կիրականացվեն, և առկա խախտումները վեր կհանվեն. «Որովհետև ես մի քանի օր առաջ կարդացի, որ մեկ այլ հանքում նման խախտումներ էին բացահայտվել, բայց սահմանափակվել են միայն 200 հազար դրամ տուգանքով, և  խախտումների վերաբերյալ փաստերը չէին ուղարկվել ոչ դատախազություն, ոչ այլ իրավապահ մարմին։ Փոքր հանքերին հեշտ է մոտենալ, որովհետև չկա միջազգային ճնշում, չկա ֆինանսավորողների ճնշում, չկա տարբեր միջազգային կառույցների ու տարբեր երկրների ճնշում։ Հետևաբար ես խնդրում եմ, որ այս մոտեցումը լինի համաչափ»,- ասաց Գալստյանը՝ հավելելով. «Եթե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 35 միլիոն տոննա ավելի հանքաքար է վերամշակել, և այդ փաստը ապացուցված է, դրա վերաբերյալ նամակ է գրվել, բայց մենք նամակին ի պատասխան ստանում ենք, որ իրենք տուգանվել են ինչ-որ գումարով և վերջ, դա արդեն իսկ շփոթություն է առաջացնում, թե ինչու է այդպես։ Մի հանքին ջրօգտագործման թույլտվություն չունենալու համար կարելի է գործերը ուղարկել դատախազություն, բայց  մյուսին կարելի է  ընդամենը տուգանել։ Այ ստեղ է հարցը»։

Գալստյանը պատրաստակամ թվարկում է 10-15 այլ հանքավայրերի անուններ, որոնք կրկին խախտումներով են աշխատում, բայց ոչ մի գործողություն առայժմ նրանց նկատմամբ չի կատարվել։ Դրանք հիմնականում ռուսական կապիտալով աշխատող հանքավայրերն են, տեղ-տեղ էլ՝ արևմտյան կապիտալով: «Դրանք են՝ Զանգեզուրի պղնձաձուլական կոմբինատը, ամբողջ «Գեոպրոմայնինգի» ցանկը՝ Ագարակի կոմբինատ, Սոթքի ոսկու հանքավայր, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա, Կապանի, Թեղուտի հանքավայրը, որը բոլոր հնարավոր ու անհնար պահանջները խախտել էր, բայց բռնեցին ու վերաբացեցին, քանի որ ռուսներին չեն կարողանում դեմ գնալ։ Ամուլսարը, որի դեպքում էլ են վախենում որոշում կայացնել, քանի որ կա միջազգային ֆինանսական կառույցների ու մարմինների ճնշում։ Իմ թվարկած բոլոր հանքավայրերում, ֆաբրիկաներում շատ ավելի լուրջ խախտումներ կան, որոնք ավելի խիստ պատիժ են նախատեսում՝ ընդհուպ քրեական պատասխանատվություն»,- ընդգծեց Գալստյանը՝ ավելացնելով, որ հուսով է՝ առաջիկայում ավելի լուրջ քայլեր կարվեն նոր նախարարի կողմից։ Ի վերջո, աշխարհը գնում է նրան, որ բնապահպանական հարցերն ավելի կարևոր են դառնում, քան կարճաժամկետ  տնտեսական շահերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում