Apple ընկերությունը ներկայացրել է իր երկար սպասված նորույթները. թարմացված iPad Air և 8-րդ սերնդի iPad-ը:
Թե որտեղից ամենաառաջինը և առավելագույն շահույթով գնել Apple-ի նորույթները, կարդացեք այս հոդվածում:
8-րդ սերնդի iPad-ը ավելի հզոր է և նոր iPad OS-ի հետ համատեղ անփոխարինելի սարք է դարձել թե՛ սովորելու և թե՛ զվարճանքի համար: iPad Air-ը ստացել է Apple – A14 Bionic վերջին պրոցեսորը, որի շնորհիվ այն դարձել է ավելի հզոր, քան շատ ուրիշ նոութբուքեր: Այն չափազանց հարմար է գրաֆիկայի և տեսանյութերի պրոֆեսիոնալ խմբագրման համար:
Սեպտեմբերի 25-ից Հայաստանում Applе-ի պաշտոնական վերավաճառողները սկսում են նոր սերնդի iPad-ի նախապատվերների մեկնարկը: Ապրանքատեսակի քանակը սահմանափակ է: Նոր iPad-ները հնարավոր է ձեռք բերել ապառիկ: Նախապատվերը կարելի է ձևակերպել պաշտոնական գործընկերների կայքերից և հետևել նորություններին. Mobile Centre, ZigZag, iStore.
iPad Air-ը վաճառքում կհայտնվի մի փոքր ուշ: