Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

ԱՄՆ-ում չեն բացառում «արաբական հեղափոխությունների» կրկնությունը Մոսկվայում, Մինսկում ու Բաքվում

Ռուսական Regnum գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թոմաս Մելիան հուլիսի 26-ին Կոնգրեսի՝ Եվրոպայի ու Եվրասիայի ենթակոմիտում բացելով «Արևելյան Եվրոպա – Ժողովրդավարության ու ազատության իրավիճակը» խորագրով լսումները, հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտահոգված է Ադրբեջանում արմատական ազատությունների շուրջ տիրող վիճակից։

Մելիան ընդգծել է Ադրբեջանում ազատ արտահայտվելու, ազատ հանրահավաքներ կազմակերպելու շուրջ տիրող սահմանափակումները, ինչպես նաև խաղաղ ընտրությունների միջոցով սեփական կառավարությանը փոխելու համար քաղաքացիների չափազանց սահմանափակ հնարավորությունները. «Ադրբեջանում անցկացվող ընտրությունները շարունակում են չհամապատասխանել միջազգային չափորոշիչներին»։

Այս կապակցությամբ Մելիան մեջբերել է ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների բյուրոյի գնահատականը, որում ասվում է, որ 2010 թվականի նոյեմբերի 7-ին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ գրանցվել են կոպիտ խախտումներ ու սահմանափակումներ՝ ներառյալ քվեների հաշվարկի կեղծումը։

Ըստ Մելիայի՝ այնպիսի ակտիվիստների ու ընդդիմադիրների ձերբակալությունը, ինչպիսիք են Բախտիյար Գաջիևը, Ջաբար Սավալանը և Վիդադի Իսքենդերովը, կրում է քաղաքական բնույթ.

«Մենք շարունակում ենք ադրբեջանական իշխանություններից պահանջել իրենց միջազգային պարտավորություններին համապատասխան լուծել այդ և նմանատիպ այլ խնդիրները։ Բացի այդ, ադրբեջանական իշխանությունները պետք է թույլատրեն, որ երկրում շարունակեն գործունեություն ծավալել ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտը, Մարդու իրավունքների տունը, ինչպես նաև շարունակվի տեղական հաճախականություններով «Ազատություն» և «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների հեռարձակումը»։

Լսումների ժամանակ Freedom House իրավապաշտպան կազմակերպության ղեկավար, ոչ վաղ անցյալում ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Դևիդ Կրամերն իր հերթին բարձրացրել է Մոսկվայում, Մինսկում և Բաքվում «արաբական հեղափոխությունների» կրկնման հնարավորության հարցը։ Նրա խոսքերով՝ Անդրկովկասի երկրներից միայն Վրաստանն է աճ գրանցում ժողովրդավարության ոլորտում, իսկ Ադրբեջանը գտնվում է հետնապահի դերում.

«Արևմուտքը շահագրգռված է, որ այդ բոլոր երկրները դառնան ավելի ժողովրդավար։ Դրա համար անհրաժեշտ է ավելի մեծ ներգրավվածություն և խախտումների արձանագրում և ոչ թե լռում։ Եթե Եվրասիայի երկրների մեծ մասը չընթանա ժողովրդավարացման ճանապարհով, ապա Արևմուտքի առջև ծառացած մարտահրավերները միայն կաճեն»։

«Ազգային ժողովրդավարության աջակցության» (NED) հիմնադրամը ներկայացնող Նադյա Դյուկը նույնպես ուշադրություն է հրավիրել ժողովրդավարության ոլորտում Ադրբեջանի ունեցած խնդիրների վրա. «Չնայած Ադրբեջանում բանտից ազատվեցին երկու բլոգերներ և մեկ լրագրող՝ ադրբեջանական իշխանությունները շարունակում են ժողովրդավարական ակտիվիստների ձերբակալությունները։ Ադրբեջանում տիրող ընդհանուր տենդենցը վկայում է բազմակարծության սահմանափակման և քաղաքացիական հասարակության իրավիճակի վատթարացման շարունակման մասին։

2009 թվականի մարտին ընդունված Սահմանադրական ուղղումները չեղյալ հայտարարեցին երկու անգամից ավելի մեկ անձի նախագահ ընտրվելու վրա դրված արգելքը, իսկ 2010 թվականի խորհրդարանական ընտրությունները դարձան Ադրբեջանի պատմության ընթացքում վատթարագույնը։ Քաղաքացիական ակտիվիստները և իրավապաշտպանները շարունակվում են հետապնդվել, ազատ հանրահավաքները բացակայում են։

Բազմաթիվ երիտասարդ ընդդիմադիրներ ձերբակալվում են «ավանդական» մեղադրանքերով՝ թմրանյութեր պահելու և խուլիգանության համար։ 2005 թվականին ձերբակալված Ռուսլան Բաշիրլին դեռ գտնվում է բանտում»։

Նադի Դյուկը նաև նշել է, որ, Ադրբեջանի հետ համեմատած, Հայաստանում իրավիճակն ավելի լավ է. «Հայաստանում ընդդիմությունը հնարավորություն ունի անցկացնել բազամահազարանոց միտինգներ, իսկ 2008 թվականի գործով քաղբանտարկյալներն ազատ են արձակվել»։

Ըստ Դյուկի՝ ԱՄՆ-ը պետք է Հարավային Կովկասին նայի ոչ միայն որպես հարուստ պաշարներ ունեցող տարածաշրջանի, ուր գերիշխում են ազատության թշնամիները, այլև այնպիսի տարածաշրջանի, ուր ազատության մարտիկները մշտապես պայքարելու են իրենց իրավունքների համար և փնտրելու են ԱՄՆ աջակցությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում