Friday, 05 06 2026
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է

«Խողովակաշարային» քաղաքականությունը հետխորհրդային տարածքում. Stratfor (տեսանյութ)

Ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնի վերլուծաբան Յուջին Չաուսովսկին (Eugene Chausovsky) իր «Խողովոկաշարային քաղաքականությունը նախկին Խորհրդային Միությունում» խորագրով հոդվածում անդրադարձ է կատարել հետխորհրդային տարածքի խողովակաշարերի խնդրին.

«Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին շարունակում է Կովկասյան տարածաշրջանում իր մեկշաբաթյա շրջագայությունը, որի ընթացքում նա այցելում է Վրաստան, Հայաստան և Ադրբեջան։ Ներկայումս ԵՄ-ում նախագահող Լեհաստանը փորձում է ավելի սերտ կապեր հաստատել այդ բոլոր երկրների հետ։ Լեհաստանի, ինչպես նաև ողջ Եվրոպայի համար նրանցից ամենակարևորն Ադրբեջանն է։

Ադրբեջանը կարևոր է ինչպես իր ռազմավարական դիրքով, այնպես էլ իր էներգետիկայով։ Մասնավորապես, նա գնալով ավելացնում է բնական գազի արդյունահանումն ու արտահանումը։ Այդ պատճառով էլ Արևմուտքն ակտիվորեն փորձեր է ձեռնարկում Բաքվին իր կողմ գրավելու համար։ Այդ մասին է վկայում նաև ոչ վաղ անցյալում ԵՄ-ի ձևաչափով Ադրբեջանի ու ավելի խոշոր բնական գազի արդյունահանող ու արտահանող Թուրքմենստանի հետ էներգետիկ բանակցություններ սկսելու Լեհաստանի նախաձեռնությունը։

Այդ երկրները ԵՄ-ի համար ունեն այդպիսի մեծ նշանակություն, քանի որ նրանք իրենցից հիանալի այլընտրանք են ներկայացնում ռուսական էներգետիկ մատակարարումներին, որոնց Մոսկվան գործածում է թե՛ որպես տնտեսական, թե՛ որպես քաղաքական լծակ։ ԵՄ-ը մասնավորապես կենտրոնացած է Nabucco և «Անդրկասպյան» խողովակաշարերի նախագծերի կենսագործման վրա։

Nabucco-ի նախագիծը ենթադրում է բնական գազն Ադրբեջանից Թուրքիայի միջոցով հասցնել Հարավ-արևելյան Եվրոպա։ Սակայն Nabucco-ի կառուցումը հեշտ չէ, այն թանկարժեք նախագիծ է, և նախագծին հզորություն հաղորդելու համար անհրաժեշտ է նրանում ներառել ևս մեկ էներգետիկ աղբյուր։ Ահա այստեղ էլ խաղի մեջ է մտնում Անդրկասպյան խողովակաշարը։ Նա Կասպիցի միջոցով թուրքմենական գազը հասցնելու է Ադրբեջան, որով և Nabucco-ն վերածելու է շատ ավելի արդյունավետ նախագծի՝ առնվազն մատակարար երկրների ապահովման տեսանկյունից։

Սակայն հենց այդ պատճառով նախագծերն արժանանում են արտաքին ուժերի գործուն հակազդեցությանը։ Ռուսաստանը տեղյակ է, որ եթե Nabucco-ն սկսի գործել, ապա դա լուրջ հարված կհասցնի Եվրոպայի նկատմամբ իր կողմից գործածվող էներգետիկ լծակին։ Դա մասնավորապես վերաբերում է Կենտրոնական Եվրոպային։ Հետևաբար, Ռուսաստանը փորձում է շրջափակել Nabucco-ի աճը և օգտվել նախագծում ներառված եվրոպական տարբեր երկրների միջև առկա տարաձայնություններից։

«Անդրկասպյան» գազամուղը լուրջ հակազդեցության է արժանանում ոչ միայն Ռուսաստանի, այլև՝ Իրանի կողմից՝ բախվելով իրավական ու քաղաքական խնդիրների։ Այնպես որ, չնայած Nabucco և «Անդրկասպյան» գազամուղերի նախագծերի վերակենդանացման հանդեպ Լեհաստանի ցուցաբերած հետաքրքրությանը, այդ երկու նախագծերը դեռ պետք է հաղթահարեն բազմաթիվ քաղաքական ու տեխնիկական արգելքներ»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը նույնպես լրջորեն հետաքրքրված է այդ երկու նախագծերով՝ գտնելով, որ դրանք լրջորեն կթուլացնեն Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում և կստեղծեն դեպի Եվրոպա հոսող ռուսական գազի այլընտրանք: Ռուսաստանը և Իրանը միանաշանակ հանդես են գալիս Կասպից ծովի ընդերքով խողովակաշարերի անցկացման ցանկացած ծրագրի դեմ՝ նախքան Կասպիցի իրավական կարգավիճակի լուծվելը:

Այսինքն, եթե նույնիսկ Թուրքմենստանը և Ադրբեջանը համաձայնության հանգեն, ապա դա դեռ չի նշանակում, թե «Անդրկասպյան» գազմուղը կառուցվելու է, քանի որ Կասպից ծովի կարգավիճակի վերջնական լուծման համար անհրաժեշտ է մերձկասպյան բոլոր 5 երկրների համաձայնությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում