2011 թ. հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 3.0% գնանկում, այդ թվում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը) գները նվազել են 5.4%-ով, ծառայությունների սակագները` 0.2%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գների ընդհանուր մակարդակը նշված ժամանակահատվածում մնացել է անփոփոխ:
Ազգային վիճակագրական ծառայության՝ այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ 2011 թ. հունվար-հուլիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.1%, ինչը 0.4 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (0.5%):
2011թ. հուլիսին 2010թ. հուլիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 106.3%, այդ
Թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը)` 109.6%, ոչ պարենային ապրանքներինը` 103.1%, ծառայությունների սակագներինը` 102.3%, իսկ հունվար-հուլիսին 2010թ. հունվար-հուլիսի համեմատ` համապատասխանաբար, 109.4%, 114.0, 103.1 և 104.6%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2011թ. հուլիսին հունիսի համեմատ գրանցվել է
սպառողական գների 4.1-2.2% գնանկում, ընդ որում՝ գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Թալին քաղաքում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 3.0%-ով:







































