Monday, 19 04 2021
12:20
«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել
Նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել
12:01
Եվրոպական առաջատար ակումբները հայտարարեցին Սուպերլիգայի ստեղծման մասին
Ալիևի վրա ամերիկա-ռուսական ճնշման ուրվագիծը
Մեղադրանք է առաջադրվել Իսրայելում ՀՀ դեսպանին
11:40
Բրիտանիան նոր օրենք է մտցնում Ռուսաստանի և Չինաստանի դեմ պայքարելու համար․ Times
«120 grammi» ընկերությունը կապ չունի Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցման հետ․ ԱԳՆ
«Տղա՛ս, թուրքը թուրք է, ի՛նչ ալ ընէ, խօսի կամ գրէ, պէտք չէ վստահիլ թուրքին»․ Արամ Ա
ՀՀ-ում COVID-19-ի 298 նոր դեպք է գրանցվել․ մահացել է 17 մարդ
ԵԽԽՎ-ն Հայաստանից հրավերի է սպասում
Պայմանագրային զինծառայողների ծառայության տարիքային շեմը կբարձրացվի. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց նախագիծը
10:40
Դոնեցկում և Լուգանսկում հայտարարել են Ուկրաինայի կողմից գնդակոծությունների մասին
10:30
Չիկագոյում 7-ամյա աղջիկ է զոհվել McDonald’s-ի մոտ տեղի ունեցած հրաձգության արդյունքում
10:20
Լուիզիանայում հինգ մարդ է տուժել հրաձգության հետևանքով
Թուրքիան հավանություն է տվել «Սպուտնիկ-V»-ի արտադրությանը
Փաշինյան – Օնիկ Գասպարյան վեճի խմորը դեռ շատ ջուր կվերցնի
09:50
Նավթի պաշարների կրճատումը կարող է հանգեցնել դրա արժեքի բարձրացմանը մինչև 74 դոլար․ Bloomberg
09:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:30
Ճապոնիայի վարչապետը Բայդենի հետ հարաբերությունները վստահելի է անվանել
Գերիների վերադարձն ավելի մեծ արժեք է, և եթե հարցն այդպես է դրված, լավ կլինի՝ Հայաստանը տա համաձայնություն Ադրբեջանի մասնակցությանը ԵԱՏՄ նիստին
09:10
Թրամփը քննադատել է մինչև սեպտեմբերի 11-ը զորքն Աֆղանստանից դուրս բերելու որոշումը
«Ռուբեն Վարդազարյանի հայտնի հայտարարությունից հետո պետք է իրավական գործընթաց սկսվեր»
08:45
Ծնունդդ շնորհավոր, Քորթնի Քարդաշկա՛ն, իմ հայ թագուհի․ Քիմ Քարդաշյանը՝ քրոջը
08:30
Արքայազն Հարրին չի պատրաստվում Բրիտանիայում երկար մնալ պապի հուղարկավորությունից հետո
08:15
Տեխասում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ․ կան զոհեր
Հայաստանի արտառոց դիսբալանսը. ժամանակ չկա, պետք է ուղղել արագ, բայց առանց ծայրահեղության մեջ ընկնելու
07:45
ԱՄՆ-ում Tesla-ի ավտոպիլոտ համակարգով մեքենան վթարի է ենթարկել 2 մարդու. WSJ
00:00
Թագավորական ընտանիքի անդամները սառն են դիմավորել արքայազն Հարիին
23:45
Իսրայելն ու Հունաստանը խոշորագույն պաշտպանական պայմանագիր են կնքել
23:30
Վիկտորիա Բեքհեմն իր ծննդյան օրը նշել է Մայամիում՝ Քիմ Քարդաշյանի հետ

Պատմականորեն եզակի իրավիճակ է․ տարածաշրջանը միավորվում է Թուրքիայի դեմ, Հայաստանը սկսում է Եգիպտոսից

«Պատմականորեն շատ հետաքրքիր ժամանակաշրջանում ենք ապրում՝ այդ թվում տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում։ Եվ Հայաստանի Հանրապետության կողմից մեր տարածաշրջանին սպառնացող մարտահրավերները առավել գլոբալ և հարևան տարածաշրջանային նույն մարտահրավերների հետ զուգահեռելը, ընդհանրացնելը բավականաչափ հաջող քաղաքական ուղեգիծ է, որի առարկայացմանն էլ ներկայում ականատես ենք լինում։ Պատմականորեն, երևի թե, եզակի իրավիճակ է, երբ շատ կարճ ժամանակամիջոցում տեսնում ենք տարբեր տարածաշրջաններում զուգահեռաբար միևնույն աղբյուրից՝ Թուրքիայից բխող անվտանգության տարաբնույթ մարտահրավերներ միաժամանակ։ Բայցևայնպես, այդ ուղղությամբ գործելու հարցում մեր քաղաքականությունը պետք է լինի բոլոր հնարավոր վտանգները բավականաչափ խորը հաշվարկված և հիմնավորված, որովհետև մեր խնդիրը Թուրքիայի հետ և մերձավորարևելյան տարածաշրջանի արաբական երկրների և Արևելյան Եվրոպայի որոշ երկրների խնդիրները Թուրքիայի հետ այլ հարթություններում են»։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի (ԱԳ) նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնել է շատ կարևոր տարածաշրջանային շրջագայության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բարեկամական երկրներ և առաջին հերթին սեպտեմբերի 12-15-ը պաշտոնական այցով եղել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում (ԵԱՀ), որտեղ հանդիպել է ոչ միայն իր եգիպտացի գործընկերոջ՝ արտգործնախարար Սամեհ Շուքրիի, այլև ԵԱՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Ի դեպ, գուցե զարմանալի թվա, բայց արտգործնախարար Մնացականյանը իր մոտ երկուսուկես տարվա պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ է այցելում Հյուսիսային Աֆրիկա և Մերձավոր Արևելք՝ երկու կարևորագույն տարածաշրջաններ, որոնք մաս են կազմում Հայաստանի անվտանգության միջավայրի վրա ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդող մեծ մեգատարածաշրջանին կամ այսպես կոչված՝ երեք ծովերի համակարգին (Կասպից ծով-Սև ծով-Միջերկրական ծով)։

Բայց սա չէ ամենակարևորը, այլ այն, որ թե՛ Հյուսիսային Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում, թե՛ միջերկրածովյան ջրերում վերջին ամիսներին տեղի ունեցող բուռն զարգացումների և աճող քաղաքական լարվածության, նշված տարածաշրջաններում էրդողանյան Թուրքիայի ագրեսիվ ու ծավալապաշտական քաղաքականության և Էրդողանի նեոօսմանիստական նկրտումների դեմ նույն Եգիպտոսի առաջնորդությամբ հակաթուրքական կոալիցիայի ձևավորման ետնապատկերին Հայաստանի արտգործնախարարի այցը Եգիպտոս մի նոր՝ չափազանց կարևոր քաղաքական ու աշխարհաքաղաքական նշանակություն է ստանում։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արաբագետ Արմեն Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, մեր խոսակցության առիթը ՀՀ ԱԳ նախարար Զ․ Մնացականյանի պաշտոնական այցն է Եգիպտոս։ Նա արդեն հանդիպել է իր գործընկեր Սամեհ Շուքրիի հետ, որից հետո նաև համատեղ ասուլիս է եղել, կողմերը հանդես են եկել հայտարարություններով։ Տարածաշրջանային վերջին զարգացումների համատեքստում հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք դիտում Հայաստանի արտգործնախարարի այս շրջագայությունը մի շարք կարևոր երկրներով, որը, փաստորեն, սկսվեց Եգիպտոսից։ Նախարար Մնացականյանն ասել է, որ «սա Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում իմ առաջին այցն է Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա, և ուրախ եմ, որ այն մեկնարկում է Եգիպտոսից»։ Նախարարի այցը որքանո՞վ է կապված հակաթուրքական դաշինքի գործունեության հետ, և  հնարավո՞ր է արդյոք, որ այցի ընթացքում քննարկվել է այդ դաշինքին Հայաստանի միանալու հարցը։ Այսպիսի ծավալուն հարցով սկսենք։

– Հարցն իսկապես շատ ծավալուն է։ Փորձեմ հերթով անդրադառնալ բոլոր դրույթներին և ենթահարցերին։ Այն, որ այցը չափազանց կարևոր էր և անգամ ուշացած՝ կարելի է դատել անգամ նախարար Մնացականյանի խոսքից, երբ ասաց, որ իր պաշտոնավարման ընթացքում առաջին այցն է Մերձավոր Արևելք։ Այսինքն՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ Հայաստանի Հանրապետությունը հայտարարել էր մերձավորարևելյան ուղղությամբ քաղաքականության ակտիվացման մասին, կարելի է ասել, որ այցը համեմատաբար ուշացած էր և չի տեղավորվում Հայաստանի Հանրապետության՝ մերձավորարևելյան ուղղությամբ հռչակած քաղաքականության ակտիվության համատեքստում։ Բայցևայնպես, չափազանց կարևոր այց է, ընդ որում՝ միաժամանակ մի քանի ուղղություններով է կարևոր։

Առաջին հերթին, անշուշտ, պիտի անդրադառնանք Հայաստան-Եգիպտոս և հայ-եգիպտական երկկողմ հարաբերություններին, քանի որ ՀՀ արտգործնախարարի բավական բարձր մակարդակի ընդունելությունը ինքնին շատ խոսուն է։ Դուք նշեցիք պաշտոնակցի հետ հանդիպման մասին, բայց պետք է ավելացնել, որ նախագահ աս-Սիսին ևս ընդունել է մեր նախարարին, ինչը խոսում է այցի և նաև Հայաստանի Հանրապետության հանդեպ բարեկամական Եգիպտոսի բարձր վերաբերմունքի մասին, որը չափազանց կարևոր է։

Այսպիսով, եթե հերթականությամբ գնանք՝ առաջին հերթին երկկողմ հարաբերությունների համատեքստում նախարար Մնացականյանի այցը ավելի է բարձրացնելու մինչ այս եղած հարաբերությունների մակարդակը բոլոր հնարավոր ուղղություններով։ Դրա համար բարենպաստ միջավայր էլ կա, հնարավորություններ էլ կան։ Այսինքն՝ չնայած, որ Եգիպտոսն այսօր ունի բավականաչափ ներքին խնդիրներ, բայց նաև արտաքին և անվտանգային, տարածաշրջանային քաղաքականության ոլորտում դրսևորում է հավակնություններ, և ՀՀ-ի կողմից դրսևորված առնվազն քաղաքական աջակցությունը, որի մասին նաև նախարարը նշեց իր խոսքում, ավելի է ընդլայնում հնարավորությունները նաև այս համատեքստում, իհարկե, ՀՀ-ի ավելի նախաձեռնողական գործելաոճի պայմաններում ավելի զարգացնելու Հայաստան-Եգիպտոս հարաբերությունները։

– Մինչ տարածաշրջանային հարցերին անցնելը՝ փոքրիկ միջանկյալ հարց երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ մակարդակի վրա են Հայաստան-Եգիպտոս հարաբերությունները այսօրվա դրությամբ։ ՀՀ ԱԳՆ-ի տեղեկագրում նշված է, որ ՀՀ նախագահը վերջին անգամ 2007 թվականին է պաշտոնական այցով եղել Եգիպտոսում, իսկ Եգիպտոսից առհասարակ ընդամենը երկու-երեք աշխատանքային այց է եղել նախարարների և փոխվարչապետի մակարդակով։ Եգիպտոսը բավական կարևոր երկիր է արաբական աշխարհում։ Որքանո՞վ է համարժեք մեր հարաբերությունների մակարդակը այդ կարևորությանը։

– Համաձայն եմ։ Տեսեք․ մենք գիտենք, որ 2010 թվականից այս երկրում, «արաբական գարնան» հեղափոխական գործընթացներով պայմանավորված, բավականաչափ անկայուն իրավիճակ էր, երկու անգամ իշխանափոխություն եղավ, հետո հեղափոխություն՝ հեղաշրջման տեսքով, և իշխանությունները ձևավորման փուլում էին։ Այսինքն՝ Եգիպտոսը, որպես առաջատար արաբական երկիր և տարածաշրջանային ակտիվ դերակատար, նոր է սկսում կրկին ներկայացնել իր հավակնությունները։ Այսօր էլ երկրի ներսում բավականաչափ լուրջ խնդիրներ կան՝ հատկապես տնտեսական առումով։ Անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի առումով ևս իրավիճակը լարված է։

– Այսինքն՝ թուլացած էր։

–  Այո՛, այո՛, երկիրը թուլացած էր ե՛ւ ներքին կայունության, ե՛ւ սոցիալ-տնտեսական վիճակի առումով։ Եվ այդ պատճառով օբյեկտիվորեն հնարավորություն չէր լինում ՀՀ-ի կողմից ավելի ակտիվորեն անդրադառնալու այս կարևոր երկրի հետ հարաբերություններին։ Բայց հիմա և հատկապես տարածաշրջանային վերջին գործընթացների համատեքսում, անշուշտ, ստեղծվել են նման հնարավորություններ։ Կրկնեմ միտքս՝ ՀՀ արտգործնախարարի բարձր մակարդակի ընդուլությունը հենց դրա վառ վկայությունն է։ Եվ երկու կողմից էլ գնահատվում է, որ բավականաչափ մեծ ներուժ կա երկկողմ հարաբերությունների զարգացման համար, և հատկապես ՀՀ-ի կողմից առավել նախաձեռնողական քաղաքականության դեպքում հնարավոր կլինի տարբեր ոլորտներում ե՛ւ տարիներ շարունակ եղած և ընդհատված համագործակցությունը վերսկսելու և զարգացնելու, ե՛ւ նոր ոլորտներում համագործակցություն ձևավորելու և ընդլայնելու համար։

– Եվ քանի որ 2010-ից ի վեր տեղի ունեցած հեղափոխություններից ու հակահեղափոխություններից և Մուրսիին տապալելուց հետո կրկին իշխանության է եկել զինվորական վերնախավը՝ պաշտպանության նախկին նախարար, գեներալ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի գլխավորությամբ, այսինքն՝ վերականգնվել է այն զինվորական իշխանությունը, որը հավատարիմ է եգիպտական հանրապետության հիմնադիր Գամալ Աբդել Նասերի գաղափարներին և նրա հիմնադրած ավանդույթներին, հետևաբար Եգիպտոսը փորձում է վերադառնալ իր նույն դիրքի՞ն տարածաշրջանում և արաբական աշխարհում։

– Այո՛, վերադառնում է իր նույն դիրքին, և վերջին հավակնություններն էլ՝ կապված ե՛ւ Լիբիայի, ե՛ւ Արևելյան Միջերկրականում գործընթացների, ե՛ւ նաև արաբական մյուս երկրներում, մասնավորապես՝ Իրաքում, Սիրիայում ստեղծված իրավիճակների հետ, Եգիպտոսի ղեկավարության քայլերը վկայում են այն մասին, որ այս երկիրը փորձում է վերականգնվել՝ քայլեր ձեռնարկելով Ձեր նշած Գամալ Աբդել Նասերի գաղափարախոսության կամ մոտեցումների հիման վրա Եգիպտոսի արտաքին քաղաքականության և համաարաբական քաղաքականության վերակառուցման ուղղությամբ։
– Հիմա դառնանք առաջին հարցի երկրորդ մասին։ Դրա վերաբերյալ ի՞նչ կարող եք ասել։ Նկատի ունեմ տարածաշրջանային զարգացումները։ Ընդգծեմ, որ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները, ի թիվս շատ այլ հարցերի, երկու նախարարները ծավալուն քննարկում են ունեցել տարածաշրջանային և գլոբալ անվտանգության բազմաթիվ հարցերի շուրջ՝ մտքեր փոխանակելով Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Արևելյան Միջերկրականի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Ընդ որում, մեր նախարարն ընդգծել էր, որ անվտանգության այդ մարտահրավերները, որոնց ականատես ենք լինում նաև Հարավային Կովկասում, փոխկապակցված են և բնութագրվում են ապակայունացման նույն աղբյուրներով: Ահա այսպիսի թափանցիկ ակնարկ է արել մեր նախարարը։

– Պատմականորեն շատ հետաքրքիր ժամանակաշրջանում ենք ապրում՝ այդ թվում տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում։ Եվ Հայաստանի Հանրապետության կողմից մեր տարածաշրջանին սպառնացող մարտահրավերները առավել գլոբալ և հարևան տարածաշրջանային նույն մարտահրավերների հետ զուգահեռելը, ընդհանրացնելը բավականաչափ հաջող քաղաքական ուղեգիծ է, որի առարկայացմանն էլ ներկայում ականատես ենք լինում։ Սա շատ կարևոր է, որովհետև պատմականորեն, երևի թե, եզակի իրավիճակ է, երբ շատ կարճ ժամանակամիջոցում տեսնում ենք տարբեր տարածաշրջաններում զուգահեռաբար միևնույն աղբյուրից, այսինքն՝ Թուրքիայից բխող անվտանգության տարաբնույթ մարտահրավերներ միաժամանակ։

Եթե մինչ այդ, ենթադրենք, նույն մերձավորարևելյան տարբեր երկրներում էր, Արևելյան Միջերկրականում էր, արաբական մի շարք երկրներում, ապա տավուշյան ռազմական սրացումից հետո նաև ականատես եղանք Հարավային Կովկասում, ինչը ավելի ընդլայնում և հիմնավոր է դարձնում այն փաստարկների փաթեթը, որը վկայում է, որ մերօրյա Թուրքիան կամ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած վարչակարգը լրջագույն ապակայունացնող գործոն է ինչպես տարբեր տարածաշրջանների, այնպես էլ գլոբալ անվտանգության համար։ Եվ Հայաստանի Հանրապետության կողմից ընտրված՝ դեռևս առնվազն քաղաքական հռետորաբանության և քարոզչական ուղղություններում ստեղծված իրավիճակի հանդեպ բավականաչափ կարևոր ուշադրությունը և արձագանքները շատ կարևոր ու ճիշտ քայլեր են և որոշակի տրամաբանության մեջ, անշուշտ, պետք է շարունակական լինեն, որը միաժամանակ կարևոր է ե՛ւ ՀՀ անվտանգության, ե՛ւ Թուրքիային հակադարձելու տեսանկյունից և զուգահեռաբար նաև բարեկամական արաբական երկրների և ոչ միայն արաբական երկրների հետ ընդհանուր շահերի համադրման միջոցով ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ ընդհանուր խնդիրների լուծման ճանապարհին։

– Ինչո՞վ են ճիշտ այդ քայլերը և ի՞նչ հաշվարկներ են ընկած այդ քաղաքական հռետորաբանության հիմքում։ Հասկանալի է, որ ամեն մի հայտարարություն իր նպատակն ունի, և արտաքին քաղաքական գերատեսչությունը հենց այնպես հայտարարություն չէր անի։

– Ես, իհարկե, պիտի փորձեմ պարզապես վերլուծել՝ առանց հստակ փաստերի և հաշվարկների տիրապետելու։ Մի բան ակնհայտ է, որ Էրդողանի կառավարման ընթացքում Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների բարելավում ակնկալելը սխալ կլինի։ Մյուս կողմից, հատկապես վերջին՝ տավուշյան սրացումները ցույց տվեցին Թուրքիայի անթաքույց թշնամական վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ, և դրան հաջորդած գործընթացները, թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժությունները և դեռևս ոչ բավականաչափ ճշտված, բայց, այնուամենայնիվ, մեզ արդեն հայտնի այն տեղեկությունը, որ Թուրքիան ավելի է ընդլայնում իր ռազմական դիրքերը Ադրբեջանում, այդ թվում՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում, դրա վառ ապացույցն են։ Սա առաջին հիմնական փաստարկն է, որ Թուրքիայի գործող իշխանությունների օրոք Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորում ակնկալելը ճիշտ չի լինի։

Այս համատեքստում, բնականաբար, ՀՀ-ն որոշակի պատասխան քաղաքականություն պետք է փորձի մշակել և իրականացնել։ Եվ նաև այս ուղղությամբ ակտիվությունը դրա վառ ապացույցներից մեկն է։

– Նկատի ունեք՝ դա արվում է Թուրքիայի քաղաքական ակտիվությունն ու ագրեսիվությունը մեր տարածաշրջանում զսպելու համա՞ր կամ նաև ա՞յդ նպատակով։

– Այո՛, Թուրքիայի ագրեսիվ վարքը, հռետորաբանությունը զսպելու տեսանկյունից։ Սա իրողություններից մեկն է։ Հաջորդը՝ ստեղծվել է բարենպաստ իրավիճակ՝ հաշվի առնելով կոնսոլիդացիայի այն փորձերը միաժամանակ մի քանի հարթակներում ընդդեմ Թուրքիայի հավակնոտ քաղաքականության։ Այսինքն՝ այս իրավիճակը ստեղծելով և պարտադիր չէ հենց հակաթուրքական մթնոլորտի ֆոնին, բայց, այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության համար ստեղծվել է բարենպաստ իրավիճակ՝ օգտագործելով այս գործընթացները՝ փորձելու առաջ տանել սեփական շահերը ինչպես նշված ձևաչափի երկրների հետ առանձին-առանձին՝ երկկողմ հարաբերությունների տրամաբանության մեջ, այնպես էլ ընդհանուր, բազմակողմ ձևաչափերում։

Բայցևայնպես, այդ ուղղությամբ գործելու հարցում մեր քաղաքականությունը պետք է լինի բոլոր հնարավոր վտանգները բավականաչափ խորը հաշվարկված և հիմնավորված, որովհետև մեր խնդիրը Թուրքիայի հետ և մերձավորարևելյան տարածաշրջանի արաբական երկրների և Արևելյան Եվրոպայի որոշ երկրների խնդիրները Թուրքիայի հետ այլ հարթություններում են։ Սա շատ կարևոր նրբություն է, որ պետք է հաշվի առնել։ Եվ մեր քաղաքականությունը պետք է լինի այս տրամաբանության մեջ։ Ակնհայտ է, որ նրանց վեճը ավելի շատ քաղաքական է և այդ վեճը որոշակի փուլում, անշուշտ, կարող է հանգուցալուծվել։ Մինչդեռ Հայաստանի և Թուրքիայի վեճը ավելի պատմական և քաղաքակրթական է և այս ուղղությամբ դրական տեղաշարժ ակնկալելը ճիշտ չի լինի։ Հետևաբար մենք պետք է շատ խորը հաշվարկենք մեր գործողությունները և միանշանակորեն նախապես բացառենք այնպիսի իրավիճակ, որ Թուրքիայի հետ այսօր խնդիրներ ունեցող երկրները մի պահի կարող են լուծել իրենց խնդիրները, իսկ Հայաստանը մնա մեն-մենակ նույն թշնամական դիրքային պայմաններում։

– Այսինքն՝ Երևանում սկսել են ավելի ադեկվա՞տ գնահատել Թուրքիայի քաղաքականությունը և Թուրքիայի վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերություններին։ Մենք հիշում ենք, որ Թուրքիան նախկինում էլ այսպես էր իրեն պահում՝ ագրեսիվ հայտարարություններ էր անում, նախապայմաններ էր առաջ քաշում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար՝ դա կապելով Արցախի հարցի հետ, բայց Երևանից մշտապես հայտարարում էին, որ մենք կողմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների։ Եվ այդ երկկողմ հայտարարություններն ընդհանրապես համարժեք չէին իրար։ Այսինքն՝ հասկացան, որ չարժե՞ պատրանքներ տածել հարաբերությունների կարգավորման մասին և անհրաժեշտ է ավելի իրատեսորեն նայել հարցերին։

– Այստեղ ակնհայտ է, որ Հայաստանում 2018-ին տեղի ունեցած հեղափոխությունից և նոր իշխանությունների ձևավորումից հետո ՀՀ արտաքին քաղաքականության մեջ նաև որոշակի փոփոխություններ են տեղ գտել, այդ թվում՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասով։ Ինչ վերաբերում է նույն ուղղությամբ համեմատականների հետ կապված՝ չմոռանանք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում սկիզբ առավ, այսպես կոչված, «ֆուտբոլային դիվանագիտությունը», և երկու երկրների քաղաքական և իրավական օրակարգում կային անգամ հարաբերությունների կարգավորման փաստաթղթեր՝ հայտնի Ժնևյան արձանագրությունները։ Եվ այս տրամաբանության մեջ էր նաև ՀՀ քաղաքականությունը։ Բայց եթե հիշում եք՝ իր նախագահության վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունը միակողմանիորեն գնաց այդ արձանագրություններից հրաժարվելու ճանապարհով։ Եվ դրանից հետո արդեն որոշակիորեն փոխվեց քաղաքականությունը Թուրքիայի հետ։ Տարբեր իրադարձությունների հետ կապված՝ ՀՀ-ի կողմից ևս եղել են արձագանքներ, հատկապես՝ 2015 թ․ հետո, բայց դրանք, բնականաբար, այն նույն տրամաբանության մեջ չէին, ինչպես ներկայում է։ Արդեն նշեցի՝ օբյեկտիվ պատճառներով։ Եվ բացի այդ, պատմական իրավիճակն ու տարածաշրջանային զարգացումներն էլ նման բարենպաստ պայմաններ չեն ստեղծել Թուրքիայի դեմ ավելի լայն ձևաչափում և տարբեր գործընկերների հետ համագործակցելու՝ ընդհանուր քաղաքականություն վարելու։ Այսինքն՝ կան օբյեկտիվ պատճառներ, որոնք նախկինում թույլ չեն տվել, որպեսզի ՀՀ-ն նույն կերպ արձագանքի, ինչպես ներկայում։ Եվ նաև Թուրքիայի քաղաքականությունն է բացահայտ կերպով փոխվել։ 2016 թ․ ձախողված հեղաշրջման փորձից և իրականացված սահմանադրական փոփոխություններից հետո արդեն ակնհայտ էր, որ Թուրքիան գնում է ավտորիտարիզմի ամրապնդման ուղղությամբ։ Դրանից հետո ակնհայտորեն փոխվեց նաև Թուրքիայի քաղաքականությունը, ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության, այլև հարևան բոլոր երկրների հետ և Թուրքիայի շահերի գոտի հանդիսացող բոլոր տարածաշրջանում։ Այսինքն՝ 2016 թվականից հետո, ըստ էության, նաև Թուրքիայի քաղաքականությունն է փոխվել, որի տրամաբանությամբ էլ գործում են նրան տարածաշրջանային հակառակորդները։

Հետևաբար, ՀՀ քաղաքականությունը պետք է լինի բավականաչափ խորը կշռադատված, որովհետև մենք պետք է գործենք երկու երկրների միջև եղած ներկա ու նաև պատմական խնդիրների տրամաբանության մեջ՝ առանց դրանք շրջանցելու։ Ամեն դեպքում չպետք է թերագնահատել Թուրքիային, չպետք է մատների արանքով նայել այն բոլոր հնարավոր սպառնալիքներին, որոնց ՀՀ-ն կարող է բախվել որևէ պահի։ Մենք գիտենք, որ Թուրքիան տարբեր տարածաշրջաններում գործում է գրեթե նույն գործելաոճով՝ սեփական «պրոքսի» դերակատարների ակտիվացման միջոցով։ Այս նույն տրամաբանության մեջ չպետք է մոռանանք, որ մեր տարածաշրջանում, հենց մեր հարևանությամբ Թուրքիան ունի շատ ավելի ազդեցիկ և զորեղ «պրոքսի» հովանավորյալ՝ ի դեմս Ադրբեջանական Հանրապետության, քան մերձավորարևելյան տարատեսակ ահաբեկչական խմբավորումները։ Եվ Թուրքիայի հանդեպ բոլոր գործողություններում և քաղաքականության տարբեր հարթություններում պետք է, անշուշտ, հաշվի առնվեն բոլոր հնարավոր վտանգները։ Նաև դրա համար եմ ընդգծում, որ մենք պետք է բավականաչափ զգույշ լինենք և գործենք բացառապես երկու եկրների միջև եղած խնդիրների բովանդակության տարամաբանության մեջ, բայց զուգահեռաբար քաղաքական հարթության վրա աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին, փորձելով օգտագործել ստեղծված միջավայրը՝ հատկապես ձգտենք երկկողմ հարաբերությունների ձևաչափում հասնելու մեր սեփական շահերի առարկայացմանը։

– Տարածաշրջանային վերջին զարգացումների մասին խոսելիս՝ մեր մասնագետներից ու վերլուծաբաններից շատերը, այդ թվում Ձեր գործընկեր Հայկ Քոչարյանը, շեշտում են, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ վերջին շրջանում նկատվում է «պրոակտիվության» (նախաձեռնողականության) ակնհայտ գիծը։ Եվ հեթե հաշվի առնենք, որ մեր Զինված ուժերն էլ իրենց հերթին ավելի նախաձեռնողական ու հարձակողական են դարձել երկրի պաշտպանական քաղաքականության մեջ, ինչի վառ ապացույցը հուլիսյան մարտերն էին, ՊՆ ղեկավարությունն էլ շատ ակտիվ է ռազմական դիվանագիտության ոլորտում, ապա կարո՞ղ ենք եզրակացնել, որ սա նոր կառավարության ընդհանուր քաղաքականությունն է, և պրոակտիվությունը այդ քաղաքականության կարևոր առանձնահատկություններից է։

– Այո՛, այո՛։ Դրա համար էլ մեր զրույցի սկզբում նշեցի՝ մեր հայտարարած պրոակտիվության տրամաբանության մեջ չէր այն իրողությունը, որ Հայաստանի արտգործնախարարը տարածաշրջան է այցելում իր պաշտոնավարման երրորդ տարում։ Եվ շատ կարևոր է, որ այդ այցը եղավ ու հենց Եգիպտոսով սկսվեց։ Իհարկե, նախագահի կողմից բավականաչափ ակտիվ այցեր են եղել, կառավարության տարբեր ներկայացուցիչների կողմից են եղել այցեր, նաև վարչապետն է այցելել Իրան և Լիբանան։ Բայցևայնպես, արտգործնախարարի այցը բավականաչափ կարևոր էր։

Ինչ վերաբերում է պրոակտիվությանը՝ ես արդեն նշեցի, որ վերջին մի քանի տարիների ընթացքում իրավիճակ է փոխվել տարածաշրջանում ընթացող գործընթացների համատեքստում։ Մենք տեսնում ենք, որ ստեղծվել է բարենպաստ միջավայր Հայաստանի համար տարբեր ավանդական գործընկերների և նոր պետությունների հետ հարաբերությունների զարգացման համար։ Անշուշտ, դրան որոշակիորեն նպաստել են նաև Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները։ Բայց զուգահեռները Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և տարածաշրջանային փոփոխությունների բարենպաստ միջավայր և հող են ստեղծել ՀՀ մերձավորարևելյան քաղաքականության առավել ակտիվացման համար, որին էլ մենք այսօր ականատես ենք լինում։

– Եվ վերջում՝ ավելի կոնկրետ, քանի որ  մենք խոսում ենք հակաթուրքական դաշինքին Հայաստանի միանալու հնարավորության մասին։ Մնացականյանի այս տարածաշրջանային շրջագայությունից, այդ թվում՝ Եգիպտոսում ունեցած բանակցություններից ի՞նչ արդյունք եք ակնկալում։ Հայաստանը, ի վերջո, կմիանա՞ այդ դաշինքին, կամ կա՞ ընդհանրապես նպատակ միանալու, կամ ի՞նչ դիրք կզբաղեցնի այդ հարցի վերաբերյալ։

– Ամենակարևոր հարցը հենց սա է։ Տեսեք, ես, անշուշտ, չգիտեմ՝ ունի՞ արդյոք Հայաստանի Հանրապետությունը ծրագրեր մասնակցելու որևէ հակաթուրքական դաշինքի։ Որպես փորձագետ՝ իմ կարծիքը նշեմ։ Ես ամեն դեպքում կողմ կլինեմ, որ ՀՀ-ն միանա որևէ քաղաքական ձևաչափի նշված տարածաշրջաններում, որտեղ այսօր կան լուրջ խնդիրներ Թուրքիայի հետ։ Նաև նախորդ հարցերից մեկին պատասխանելիս նշեցի՝ մեր խնդիրը Թուրքիայի հետ այլ է, այդ ձևավորվող կամ ձևավորվելիք դաշինքների հակաթուրքական քաղաքականության տրամաբանությունը այլ է։ Սրանք անհամատեղելի են։ Հետևաբար, այս տեսանկյունից և այս հանգամանքը հաշվի առնելով՝ չափազանց կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունն էլ բխի այս սկզբունքի հիման վրա։ Մենք ամեն կերպ կարող ենք մեր քաղաքական աջակցությունը ցուցաբերել նման ձևաչափերի ձևավորմանն ու գործունեությանը։ Ինչո՞ւ․ որովհետև դրանք, բացի այն, որ ընդդեմ մեզ ոչ բարեկամական հարևան երկրի են, նաև բխում են կամ համապատասխանում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների տրամաբանությանը։ Այսինքն՝ նաև այս տեսանկյունից ՀՀ գործողությունները իրավաչափ են։

Եվ մյուս կողմից, որը ևս չափազանց կարևոր ուղղություն է, չպետք է մոռանանք, որ մեր նման քաղաքականության ածանցյալն էլ լինելու մյուս հարևան ոչ բարեկամական երկրին՝ Ադրբեջանին այս գործընթացներում ակամա ներքաշելու արդյունքը, որը ևս կարևոր է, քանի որ Ադրբեջանը, հաշվի առնելով հուլիսյան մարտական գործողություններում Թուրքիայի ցուցաբերած աջակցությունը, պարտավորվածություն է ստանում նույնպիսի աջակցություն ցուցաբերելու «եղբայրական» երկրին, որն էլ իր հերթին ենթադրում է, որ հակադարձելով կամ արձագանքելով Երևանի՝ այլ տարածաշրջաններին վերաբերող հայտարարություններին՝ Ադրբեջանը փաստացի և անուղղակիորեն հայտնվում է որոշակի խնդիրների կամ անգամ հարաբերությունների լարվածության մեջ՝ հակաթուրքական դիրքորոշում ունեցող մի շարք արաբական և ոչ արաբական երկրների հետ։ Սա ևս կարևոր արձանագրում է, որը մենք պետք է հաշվի առնենք։ Հետևաբար, մեր գործողությունները պետք է բխեն նաև այս տրամաբանությունից։ Այսինքն՝ մենք շատ ավելի ակտիվ պետք է լինենք քաղաքական և քարոզչական հարթություններում՝ փորձելով ուղղակիորեն դրա մեջ ներքաշել նաև Ադրբեջանին, որի արդյունքները երկրորդական մակարդակում ևս ձեռնտու են մեզ։ Լարվածություն առաջացնելով մեր հարևան ոչ բարեկամական երկրի և մի շարք մուսուլմանական, ինչպես նաև որոշ եվրոպական երկրների միջև հարաբերություններում՝ փաստացի մենք նաև ազդում ենք, ասենք, օրինակ, Իսլամական համագործակցության կազմակերպության ձևաչափում թուրք-ադրբեջանական տանդեմի գործունեության արդյունավետության նվազեցման, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ձևաչափում Ադրբեջանի և Թուրքիայի հետ ներկայումս խնդիրներ ունեցող բազմաթիվ երկրների հետ հարաբերություններում լարվածության առաջացման վրա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});