Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: «Լուսավոր Հայաստանը» հարցապնդում է ներկայացրել:
Խոսելով բուհերի արդիականացման ծրագրի մասին` Գևորգ Գորգիսյանն ասաց. «Երկար նախադասություն ոչ մի բանի մասին. կստեղծվեն խմբեր, ինչ-որ բան ենք անում… և ոչ մի խոսք արդյունքների մասին»:
«Պարոն նախարար, Դուք պայքար եք մղում նախկինում եղած համակարգերի դեմ ու քանդում եք դրանք. Դուք խառնել եք թացը չորի հետ և փորձում եք քանդել գրեթե ամեն ինչ ու տեղը ոչինչ չեք առաջարկում: Վերադառնում ենք հին ու «բարի» ավանդույթներին: Հուսով ենք` ձեր հրաժարականով թույլ կտաք, որ Հայաստանում գիտությունը, կրթությունը և մշակույթը զարգանան»,- նշեց պատգամավորը:
Մանրամասն՝ տեսանյութում: