Ինչպես հաղորդում է Al-Nil կայքը՝ հղում կատարելով սիրիական «Աֆազ» ոչ կառավարական կազմակերպությանը, մոտ 3 հազար մարդ է անհայտ կորել Սիրիայում Բաշար ալ Ասադի դեմ վերջին ամիսներին տեղի ունեցող ցույցերից հետո: Զեկույցում նշվում է, որ մինչև հիմա անհայտ կորածների մեջ են 2,918 սիրիացի, որոնց գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ:
Կազմակերպությունը հայտարարել է, որ 2011թ. մարտի 15-ից մինչև հուլիսի վերջ ընդհանուր առմամբ ձերբակալվել է 26 հազար մարդ, մոտ 12.5 հազարը մինչ այժմ ճաղերի հետևում են: Իրավապաշտպաններն ասում են, որ ձերբակալությունների թիվը կտրուկ աճել է վերջին շաբաթվա ընթացքում՝ Ռամադան սրբազան ամսվանից մեկ շաբաթ առաջ:
«Աֆազը» նաև հայտնում է, որ բողոքի ակցիաները սկսվելուց ի վեր Սիրիայում սպանվել է 1,634 մարդ:










































