YouTube-ը հայտարարել է նոր տեսակի ծառայություն գործարկելու մասին, որը նախատեսված է կարճ հոլովակներ ստեղծելու համար և ստացել է Shorts անվանումը: Այս մասին ասվում է YouTube-ի պաշտոնական բլոգում:
«Մենք ուրախ ենք տեղեկացնել YouTube Shorts-ի ստեղծման մասին, որը կարճ տեսահոլովակների նոր ծառայություն է հենց YouTube հարթակում…»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Օգտատերերը կկարողանան մինչև 15 վայրկյան տևողությամբ տեսանյութեր տարածել: Հավելվածում հնարավոր է տեսանյութին երաժշտություն, երգեր ավելացնել, ինչպես նաև միավորել մի քանի տեսանյութ: Այն կհայտնվի նախ Հնդկաստանում, այնուհետև այլ երկրներում:
Կարճ տեսանյութերը հայտնի դարձան 2019-ին, երբ TikTok չինական հավելվածը տարածվեց աշխարհով մեկ: